Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

29/06/2018
- 29 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Թեեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ոչ օրն է հայտնի եւ ոչ էլ տարին-առաջիկա աշնա՞նը, թե՞ հաջորդ տարվա ձմռանը կամ գարնանը-սակայն քաղաքական Հայաստանն արդեն մտել է ընտրությունների գործնական փուլ: Դա զգացվում է գրեթե ամեն ինչումՙ խորհրդարանում անցկացվող օրենսդրական-նախապատրաստական որոշ փոփոխություններ, ապագա հնարավոր մրցակիցների չեզոքացում, յուրայինների նշանակում ոչ միայն բանալի պաշտոնների, այլեւ տարածքային, քաղաքային եւ գյուղական ու համայնքային դիրքերում: Մանավանդ վերջինը, որ փորձված, կիրառված եւ բազում անգամ քննադատված այն բազան է, որը կիրառվել է նախորդ երեք նախագահների իշխանության օրոք եւ որը սովորաբար կոչվում է վարչական ռեսուրս: Մերօրյա Հայաստանում այդ ռեսուրսը ամենաազդեցիկն է մնում միշտ, նկատի ունենալով ազգաբնակչության ստվար մասի սոցիալական, տնտեսական ու հոգեբանական ենթարկվածությունը:

Նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հաճախ բարձրաձայնած կարգախոսըՙ ազատ, արդար, թափանցիկ ու համաժողովրդային ընտրություններ կազմակերպելու իրենց հանձնառությունը, ի տես վարչական նոր եւ սեփական ռեսուրս ստեղծելու-ամրապնդելու մերօրյա գործընթացին, ստիպված ենք այժմվանից պահանջել, որ նոր իշխանությունը երաշխիքներ տա քաղաքացիներին, որ այդ ռեսուրսը, գոնե հնարավորության սահմաններում, չի օգտագործվելու հօգուտ իշխանությանը:

Այժմվանից այդ պահանջը ներկայացնելը անհրաժեշտ ենք համարում, քանզի ընտրություններին ընդառաջ վերջին նախաձեռնություններն էլ, ի հավելումն ռեսուրսապատումի, գալիս են հիմնավորելու մեր կասկածները, թե առաջիկա ընտրությունները կարող են լինել այնպես, կամ գրեթե այնպես, ինչպես նախկինում, պարզապես դերակատարների փոփոխմամբ:

Այդ նախաձեռնություններից մեկը հրապարակվեց 10 օր առաջ: ՀՀ վարչապետ Փաշինյանը ստեղծել է ընտրական օրենսդրությունը բարեփոխելու ի՛ր հանձնաժողովը, մեծամասամբ բաղկացած յուրայիններից (պետական պաշտոնյաներ ու գրանտակեր «փորձագետներ»), չներառելով անգամ իր գլխավորած կառավարությանը մաս կազմող քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչներին: Ճիշտ է, վարչապետը հանձնաժողովին հանձնարարել է թեմատիկ քննարկումներում ընդգրկել նաեւ «շահագրգիռ մարմինների եւ կազմակերպությունների», սակայն բավական անորոշ եւ անհասցե, ինչը ենթադրել է տալիս, որ հանձնաժողովն այդ պարագան կարող է տնօրինել իր հայեցողությամբ եւ իր քիմքի համաձայն:

Այլ խոսքովՙ ի սկզբանե ապահովված չէ առնվազն գործող ու գործունյա քաղաքական լայն սպեկտրի ներգրավումը երկրի ապագայի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցիՙ ընտրական օրենսդրության բարեփոխումների մշակման, տեսակետների եւ առաջարկների հաշվառման գործընթացի ժողովրդավարականությունը:

Այս կապակցությամբ մեզ քիչ ավելի մխիթարական պատկեր է ձգտում փոխանցել հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոննիսյանը, որ տարբեր լրատվամիջոցներով փորձում է հասարակությանը իրազեկել (ի դեպՙ նա համակարգողն է «Իրազեկ քաղաքական միավորում» ՀԿ-ի), որ իրենք կամ ինքը արդեն իսկ ձեռնարկել են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներ եւ լսել նրանց տեսակետները օրենսդրության փոփոխության վերաբերյալ: Պրն Իոննիսյանը նույնը կրկնեց նաեւ նախորդ գիշեր, «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում, փորձելով այն տպավորությունը թողնել, որ քաղաքական ողջ սպեկտրը ներգրավված է այդ գործընթացում: Սակայն միայն զրուցավար Պետրոս Ղազարյանի պնդումների վրա թվարկեց արտախորհրդարանական չորս կազմակերպության անուն, որոնցից մեկ կամ երկուսի գործուն լինելու մասին միայն իրենից իմացանք…

Այսպիսով հիմնավորվում են մեր մտավախությունները, որ մեկ անգամ եւս խորհրդարանում նստած ուժերը, որոնք ի վերջո ընդունողն են լինելու «բարեփոխական» օրենսդրության, հաստատելու են գործադիր իշխանության ներկայացրած «ազատ, թափանցիկ եւ արդար» ընտրությունների փաթեթը:

***

Ի դեպ, Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունն արդեն մեկ շաբաթ առաջ խնդրո առարկա հանձնաժողովին (ինչպես նաեւ Ազգային ժողովի նմանատիպ մարմնին) է ներկայացրել իր պատրաստակամությունըՙ մասնակցելու քննարկումներին եւ օրենքի փոփոխության նոր առաջարկներ ներկայացնելու:

Կուսակցությունը դեռեւս պատասխան չի ստացել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ը ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ՏԱՍՆԱՄՅԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՊԸ» Է ԳՈՐԾԵԼ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՊԸ» Է ԳՈՐԾԵԼ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել...

ԿարդալDetails

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական