Իրանը ծրագրում է առաջիկա վեց ամիսների ընթացքում ավելացնել գազի արտահանումը Թուրքիա։ Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) դիսպետչերական դեպարտամենտի ղեկավար Մոհամմադռեզա Ջուլայը ներկայացրել է BOTAS-ի ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպման արդյունքները. հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։
Իրանը եւ Թուրքիան կհամակարգեն առաջիկա վեց ամսվա ընթացքում Թուրքիա գազի արտահանման հետ կապված բոլոր տեխնիկական եւ գործառնական ծրագրերը։