Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Աբովյանի յուրաքանչյուր խոսք դաս է»

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի ծննդյան տարեդարձին նվիրված «Հոգեւորականը» խորագրով միջոցառում եւ երկու գրքի շնորհանդես: Ներկա էին Արծրուն Ավագյանը, Սամվել Մուրադյանը, Նարինե Դիլբարյանը եւ ուրիշներ:

Անդրադարձ եղավ Խաչատուր Աբովյանի հոգեւորական կերպարին ու գործունեությանը: Հոգեւոր կրթություն, աշխարհընկալում, գիտելիքներ Խաչատուր Աբովյանը առաջին անգամ ստացել է Ս. Էջմիածնում, եւ իր լուսավորչական գործունեության հիմքերը դրված են եղել հենց Ս. Էջմիածնում: 

«Էջմիածինը չէ՞ր միթե, որ ես իմ կյանքում առաջին անգամ ճանաչեցի աշխարհը, որ չնայած էությամբ միապաղաղ, բայց լի էր բազմազան տեսարաններով, զգայություննորով, սրտակեղեք եւ հոգեպարար, սարսափելի եւ հաճելի իրադարձություններով, որ ես ապրել եմ ինը տարեկանից  սկսած»,-ասել է Աբովյանը:

Միջոցառման ընթացքում հնչեցին ասմունքներ եւ կրոնադաստիարակչական  բնույթի ասույթներ սաների կողմից: Հոգեւոր երգերով հանդես եկավ «Գեղարդ» երգեցիկ խումբը:

 Տեղի ունեցավ «Խաչատուր Աբովյանի պատումի արվեստը» մենագրության շնորհանդեսը եւ հանդիպում գրքի հեղինակ Աստղիկ Սողոյանի հետ, որ փորձեց համառոտ ներկայացնել գիրքը:

Գիրքը կազմվել է Աստղիկ Սողոյանի ասպիրանտական ատենախոսության հիման վրա: Մենագրությունը նվիրված է Խաչատուր Աբովյանի ստեղծագործության կառույցի ուսումնասիրությանը՝ պատումին: Քննվել են Աբովյանի երկերը: Գիրքը նախատեսված է գրականագետների, գրականության տեսաբանների, բանասերների եւ գրականությամբ հետաքրքրվող լայն շրջանակի ընթերցողների համար: 

«Աբովյանական տեքստերի աշխարհը այսօրվա ընթերցողի համար ընկալելը բարդ է, անհրաժեշտ են նոր վերլուծություններ, որոնք հետաքրքրություն կառաջացնեն ընթերցողների շրջանակներում, իսկ մենագրությունը այդպիսի փորձ է նոր աբովյանական ընթերցողներ ստեղծելու համար»,- ասաց Աստղիկ Սողոյանը:

Լույս է տեսել նաեւ «Լուսավորչի դասեր» գիրքը, որի հեղինակն ու կազմողը՝ Արեւիկ Ստամբոլցյանը, նույնպես ներկա էր: Գրքում ներկայացված են Խաչատուր Աբովյանի գրական ժառանգության մեջ տեղ գտած լավագույն մտքերը: Դրանք դասակարգված են ըստ կենսական ոլորտների եւ իմաստային նշանակության:

ՆԱՐԵ ԽԱՆԱՂՅԱՆ

ՀՊՄՀ Լրագրության 2-րդ կուրսի ուսանողուհի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մա՛յր, սիրո՛ աղբյուր, արտոնի՜ր ինձ ցավակից լինել քեզ». Դավիթ Հալաջյանի «Մատեր Դոլորոզա» ստեղծագործության պրեմիերան էր

Հաջորդ գրառումը

«Ազգ»ի գրադարան. Նվիրաբերված նոր գրքեր

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

«Ազգ»ի գրադարան. Նվիրաբերված նոր գրքեր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական