Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Հայաստանին օգնություն ցույց տալու հարցը կքննարկվի

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության արդյունքները և  Երևանին օգնություն ցուցաբերելը կքննարկվեն հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում. այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այժմ մշակվում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նստաշրջանի անցկացման հարցը։

Բոլոր հարցերի վերաբերյալ որոշումները կկայացնեն Կազմակերպության ղեկավարները», -հայտնել է Զախարովան։