Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԿՈՐՑՆԵ՛Լ ԼՍԵԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

28/09/2018
- 28 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ գրանցված արդյունքները հայտնի են: Անկախ այն բանից, թե ով ի՞նչ կերպ է գնահատում դրանք, նախ շնորհավորում եմ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին: Նաեւ զգուշացնում եմ, որ չնայելով իր անձնական արժանիքներին կամ դրանց բացակայությանը, որոնք դեռ հետո կտեսնենք, նա քաղաքապետ է ընտրվել նախ եւ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիթխարի հեղինակության շնորհիվ: Հետեւաբար, նոր քաղաքապետի յուրաքանչյուր վրիպման համար բարոյական պատասխանատվություն է կրելու նաեւ վարչապետ Փաշինյանը: Ավելինՙ նաեւ ա՛յն «հեղափոխությունը», որն առաջնորդում էր Նիկոլ Փաշինյանը ու նրան իրենց զորակցությունը հայտնած հազարավոր երիտասարդները, որոնցից մեկն էլ Հայկ Մարությանն էր:

Երկրորդՙ բացառիկ կարեւոր է, որպեսզի ե՛ւ հեղափոխությունից անկեղծորեն ուրախացած, ե՛ւ առայժմ դեռ կասկածամտորեն նոր իշխանությունների հետագա քայլերին սպասող զանգվածները գիտակցենՙ գործնականում Հայկ Մարությանին ձայն է տվել մայրաքաղաքի բնակչության կեսից պակասը: Ինչքան էլ ոմանք այս հանգամանքը ոչ-էական համարեն, այն 56-57 տոկոս ընտրողները, որ սեպտեմբերի 23-ին այդպես էլ ընտրատեղամասերում չերեւացին, դրանով իսկ ցույց տվեցին իրենց բացասական վերաբերմունքը այս ընտրությունների նկատմամբ: Հետեւաբար, անհրաժեշտ է, որ նոր քաղաքապետն ու նրա ձեւավորելիք նոր քաղաքային իշխանությունները գիտակցենՙ իրենք ամեն օր, ամեն ժամ մայրաքաղաքը գլխավորելու ծանրագույն քննություն են հանձնելու ոչ միայն Երեւանի բնակիչներին, այլեւ համայն հայությանը, մայրաքաղաք ժամանող յուրաքանչյուր օտարի: Հանկարծ այնպես չլինի, որ հաղթանակի էյֆորիայի մեջ ոմանց թվա, թե հիմա իրե՛նք են դրության տերը, ինչ ուզենանՙ կանեն: Ընդսմին, ոչ՛ միայն մայրաքաղաքում, այլեւՙ հանրապետությունում:

Երրորդՙ քաղաքապետի ընտրության ամենակարեւոր արդյունքն եմ համարում այն ենթագիտակցական վախի հաղթահարումը, որ ակնհայտորեն ունեին երկրի նոր ղեկավարներըՙ հենց նոր նվաճած իշխանության հնարավոր կորստի սարսափից: Հասարակությունը սեւերի ու սպիտակների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների բաժանելու, անցանկալիներին ամեն տեսակ սպառնալիքներ հասցեագրելու միտումը, ըստ իս, հենց այդ նոր նվաճած իշխանությունը կորցնելու սարսափից էր գալիս:

Քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը , ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկուշաբթի օրվա ինտերնետային ուղերձի, համաձայնե՛ց արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջ գցելու շուրջ քննարկումներ սկսելու հարցադրմանը: Ի՛նչ կա որ: Թող մինչեւ տարեվերջ նոր խորհրդարանը ձեւավորվի, թող ամբողջ իշխանությունը կենտրոնանա նոր ղեկավարների ձեռքում: Մինչեւ նոր կառավարողները իրենց մաշկի վրա չզգան, թե ի՜նչ ծանրածանր բան է իշխանության բեռը կրելըՙ չե՛ն հանդարտվի: Երբ դա գիտակցենՙ կհանգստանան, այլեւս անիմաստ ժամանակ չեն վատնի ամենուրեք չեղած թշնամիներ որոնելու վրա: Հուսով եմՙ նաեւ այնքան իմաստություն կունենան, որ կհասկանանՙ երկրի հաջող կառավարման գլխավոր նախապայմանը վարչապետ Փաշինյանին կուռք դարձնելը չէ՛, նրա ամե՛ն խոսքը էժանագին հիացմունքի արժանացնելը չէ՛: Աստված մի արասցե, դա կտանի դեպի ամեն մեկ այլակարծության ոչնչացում: Իսկ մեզ անհրաժեշտ է, որ նոր ղեկավարները, մեծից փոքր, չկորցնեն խելոք խոսք լսելու, դրանից հետեւություններ անելու ընդունակությունը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆԱՐԱՐ

Հաջորդ գրառումը

ԲԵՌԼԻՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ, ԴԻՊՈՒԿԱՀԱՐ, ՓԱԿ ՓՈՂՈՑՆԵՐ… ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

ԲԵՌԼԻՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ, ԴԻՊՈՒԿԱՀԱՐ, ՓԱԿ ՓՈՂՈՑՆԵՐ... ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սպահանում իրանական ոստիկանությունը իսրայելական ԱԹՍ-ների ու պայթուցիկների արտադրամաս է հայտնաբերել

17/06/2025

Իրանի իրավապահ մարմինները Սպահանի նահանգում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերի արտադրամաս. ԱԹՍ-ներն օգտագործվել են իրանական թիրախներին Իսրայելի հարվածների համար: Այս...

ԿարդալDetails

Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին

17/06/2025

Արդեն որերորդ անգամ է՝ ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով. Սրբուհի Գալյանը՝ լրագրողներին

17/06/2025

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական