Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը համամիտ է իր երկրի Սենատորների պալատի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարության հետ։
«Կիսում եմ Ուրուգվայի Սենատի կողմից ընդունած հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերաբերյալ՝ մեր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Բեատրիս Արխիմոնը։
Հոկտեմբերի 18-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը և իր համերաշխությունն էր հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին։