Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի Ժինվալի-Բարիսախո-Շատիլի հատվածում բնական աղետից տուժած 22 տարբեր հատվածներում վերականգնման և աղետների կանխարգելման միջոցառումներ են իրականացվում, հայտնում է ավտոճանապարհների դեպարտամենտը, փոխանցում է Aliq.ge-ն։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 26-27-ը հորդառատ անձրևի հետևանքով բարձրացել էր Թերգի (Թերեք) գետի մակարդակը, որի հետևանքով վնասվել էին Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոճանապարհի մի քանի հատվածներ, անմիջապես իրականացվել են աղետի վերացման աշխատանքներ, վերականգնվել է երթևեկությունը:
«Մասնավորապես, ընթացքի մեջ են 22 տարբեր հատվածներ՝ ճանապարհի վերականգնում, վնասված գրունտի վերականգնում և ամրացում, քարե շարվածքի, երկաթբետոնե խողովակների, թմբային քարերի, ձորի վրա երկաթբետոնե բաց ակոսների, երկաթբետոնե պատի և բետոնե բլոկների տեղադրում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Աշխատանքի գնահատված արժեքը կկազմի մինչև 10 մլն լարի: