Բրյուսովի ուսանողների բողոքի ակցիան ԿԳՄՍ–ի դիմաց. ոստիկանները շղթա են կազմել

Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական պետական համալսարանի ուսանողները բողոքի ցույց են անցկացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք բողոքում են կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի համալսարանը Ֆիզկուլտ ինստիտուտի հետ միասին միանալու են Մանկավարժական պետական համալսարանին:
Ուսանողները վանկարկում են «Չենք ձուլվելու», «Բրյուսով»:
