Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Համահայկական գիտաժողով Վանաձորում

Վանաձորում կայացավ Համահայկական գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ գիտության կոմիտեի, Երեւանի պետական համալսարանի եւ Ա Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի համաֆինանսավորմամբ եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ: Գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցել են նաեւ այլ կազմակերպությունների գիտնականներ:Գիտաժողովի նպատակն էր խթանել գիտության զարգացումը, հանրապետությունում ստեղծել կապեր գիտահետազոտական ինստիտուտների ու համալսարանների գիտնականների միջեւ:Այն կնպաստի միջգիտակարգային հետազոտությունների եւ միջառարկայական կապերի հաստատմանն ու զարգացմանը:

Համահայկական գիտաժողովը Գիտական խմբերի մեկնարկի աջակցության եւ 2021թ. կազմակերպված Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության եւ Առաջատար հետազոտությունների աջակցությանն ուղղված մրցույթների հրապարակային հաշվետվությունն էր: Հնգօրյա գիտաժողովի ընթացքում տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 90 մասնագետներ ներկայացրեցին իրենց հետազոտությունները:

Արդարեւ, գիտական յուրաքանչյուր միջոցառում կարեւոր է որպես գիտնականների փորձի փոխանակում եւ կապերի ընդլայնում:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ