Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն զորավարժանքներ անցկացրին Սև ծովում

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին տեղեկացնում է Միացյալ Նահանգների վեցերորդ նավատորմը, գրում է gazeta.ru-ն:

«Ադրիատիկ ծովում գործողություններից հետո, ԱՄՆ ռազմածովային ուժերի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները, 2020 թ. սեպտեմբերի 15-ին Սև ծովում կրկին իրականացրեցին ռազմածովային և օդային համատեղ ուսումնական առաքելություն»,  ասված է հայտարարության մեջ:

Զորավարժությունների վերջնական նպատակը համատեղ պաշտպանական գործողությունների կատարելագործումն է՝ ամերիկյան ռազմածովային ուժերն ավելի լավ պաշտպանելու համար: