Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Կիևում պայթյուններ են

vԿիևում պայթյուններ են որոտացել։ ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը  հաստատել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Կիևում չորս պայթյուն է լսվել, հաղորդում են նաև Կիևի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել»,- գրում է UNIAN գործակալությունը:

Կլիչկոյի խոսքով՝ պայթյունները եղել են քաղաքի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում։ Նա նշել է, որ դեպքի վայր են գնացել բոլոր հատուկ ծառայությունները, խոստացել է մանրամասներ հայտնել ավելի ուշ։