Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

«Պետք է սերտացնել Հայաստանի հարաբերություններն Իրանի և Հնդկաստանի հետ» միտքը ադրբեջանական վարչախումբը հատուկ ցիտել է

Բաքվի բռնապետական վարչախմբի քարոզչամեքենան հատկապես ուշադրություն է դարձրել իրանագետ Վարդան Ոսկանյանի այն մտքին, որ պետք է սերտացնել Հայաստանի հարաբերություններն Իրանի և Հնդկաստանի հետ՝ մեր անվտանգային ճարտարապետությունը հարստացնելով լրացուցիչ բաղադրիչներով։

«Կարծում եմ՝ հատուկ բացատրության կարիք չկա, թե ինչո՞ւ է հենց այս միտքը «հետաքրքրել» այդ վարչախմբին, որովհետև պարզ է, որ Հայաստանի վերականգնումը և հզորացումն փաստացի մահացու վտանգ է դիտարկում իր համար»,-ադրբեջանական արձագանքին արձագանքել է Վարդան Ոսկանյանը։