Այս կամրջի ոչնչացումը կարող է մեծ ազդեցություն ունենալ Ուկրաինայի հարավում ռուսական բանակի հնարավորությունների վրա։
Այս կամուրջը գլխավոր երթուղին է ռուսական ուժերի համար Ուկրաինայում, հատկապես Խերսոնի ճակատում:
Դմիտրի Մեդվեդևն այս առիթով հայտարարել է. «Կերչի կամրջի միջադեպի մեղավորների համար «շուտով» կգա դատաստանը, և այդ օրը փախուստի կամ թաքնվելու հնարավորություն չի լինի։
Զելենսկու խորհրդականն անդրադառնալով հիշյալ գործողությանը, հայտարարել է. «Ղրիմի կամրջի պայթյունը միայն պատմության սկիզբն է: Տեղի ունեցածը միայն սկիզբն է։ Բոլոր անօրինական տեխնիկան և կառույցները պետք է ոչնչացվեն, իսկ գողացվածը վերադարձվի Ուկրաինային»։