Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ադրբեջանցի ահաբեկիչ Շահբազ Գուլիևը փորձել է ինքնահրկիզվել

Ադրբեջանցի ահաբեկիչ Շահբազ Գուլիևը, որը 2014 թվականին Քարվաճառում սպանել էր 17-ամյա Սմբատ Ցականյանին, փորձել է Ադրբեջանի նախագահական շենքի առջև ինքնահրկիզվել, հայտնում է infoteka 24-ը։

Հիշեցնենք, որ երբ 44-օրա պատերազմից հետո հայկական կողմը Գուլիևին հանձնեց Ադրբեջանին, նա խոստովանեց, որ Քարվաճառ է գնացել Ադրբեջանի նախկին փոխնախագահ Ալի Հասանովի հրամանով։