Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ադրբեջանը դարձյալ դրական չի արձագանքել կոմունիկացիաների ապաշրջափակման մասին Փաշինյանի առաջարկին

Պրահայում ևս մեկ անգամ վերահաստատեցի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին մեր առաջարկը: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը դարձյալ դրական չարձագանքեց։ Կրկնում եմ, Հայաստանը պատրաստ է  տարածքային կոմունիկացիաների ամբողջական ապաշրջափակմանը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը»,-գրել է Փաշինյանը։

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպումը, ինչից հետո հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ճանաչել  երկու երկրների տարածքային ամբողջականությունը, իսկ սահմանի հայկական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելություն է տեղակայվելու։

Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: