Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հը՞, պարոն Փաշինյան

06/10/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստան, Արցախ, Սփյուռք՝ դիտորդի, կողմնակի անձանց կարգավիճակով հետևում են, թե ինչ է կատարվում Պրահայում, աճուրդի հանված Արցախի ու Հայաստանի պետականազերծման վերջնագիրն ինչպես է դրվում։

Հայաստանի, Արցախի նախկին նախագահներն էլ են դիտորդի դերում, որովհետև Փաշինյանի իշխանությանը, նրա քայլերն ու ծրագրերը քննադատող հայտարարություններից, իրենց հասցեին՝ Փաշինյանի ու նրա թիմի հնչեցրած մեղադրանքներին բանավոր կամ գրավոր պատասխանելուց բացի, արդեն 4 տարուց ավելի՝ փաստացի ոչինչ չի արվել։ Ոչ մեկի կողմից քաղաքական, իրավական ոչ մի քայլ չի արվել՝ կանխելու այն աղետը, որի մասին Փաշինյանն անկեղծորեն ու ազնվորեն հայտարարել է բազմիցս։

Հոկտեմբերի 5-ին էլ բացեիբաց հայտնեց Արցախի ու Հայաստանի կապիտուլյացիայի մասին՝ դրանց ստորագրումը 10-20 տարի առաջ վերագրելով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ու ժամեր անց մեկնեց Պրահա՝ Արցախի ու Հայաստանի չլինելը միջազգայնորեն ճանաչելու և հաստատելու համար։

Հայաստանի սահմաններում Փաշինյանը միակն է, որին ոչ ոք չկարողացավ հաղթել, գործնականում հակառակվել ու իրադարձությունների հունը փոխել։ Բոլորը ու բոլորս պարտվեցինք։ Բոլոր հակադարձումները, քննադատությունները, բողոք-դժգոհություններն անիմաստ են, քանի որ հասնում ենք վերջին հանգրվանին։ Արդեն անիմաստ են հետևյալ հարցադրումները նույն Փաշինյանին՝ երեկ նրա արած հայտարարությունների վերաբերյալ, թե նախկիններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Հայաստանի կապիտուլյացիան էլ՝ վրադիր։

Անիմաստ է, օրինակ, այս հարցը՝ եթե ըստ Մադրիդյան սկզբունքների ու Ստամբուլյան խարտիայի՝ 1998-99-ին, հետագայում նաև 2007-ին Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, հայր և որդի Ալիևները, ձեռքներին ունենալով այդպիսի զորավոր փաստաթղթեր, ինչո՞ւ են տասնամյակներ շարունակ լռել, ինչո՞ւ Ադրբեջանի, Հայաստանի ու միջազգային հանրությանը ցույց չեն տվել դրանք ու չեն պահանջել Արցախը։ Ավելին՝ տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ են եղել Հայաստանի ու Արցախի հետ, հազարավոր զոհեր տվել, միլիարդավոր դոլարների զենք առել։

Եթե 24 տարի Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մասն, ինչո՞ւ էր Իլհամ Ալիևը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ աչքերը կախում, կաշկանդվածությունից անհանգիստ շարժումներ անում, խեղճացած հայացքը փախցնում։ Ի վերջո, ինչո՞ւ է Ալիևը բազմիցս հայտարարել, որ կուլիսներում իրեն ստիպել են ճանաչել Արցախը։

44-օրյա պատերազմից հետո Իլհամ Ալիևն ինչո՞ւ հայտարարեց, թե ինքը հաղթել է ոչ թե Փաշինյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ 10-20 տարի առաջ Արցախն Ադրբեջանի կազմում «ճանաչած», այսինքն՝ «պարտված» երկու նախագահների՞ն էր հաղթել Ալիևը։

Նույն Ալիևը մեկ այլ հայտարարություն էլ էր արել, թե Ադրբեջանը վերջապես ազատագրեց իրեն պատկանող տարածքները՝ նկատի ունենալով Արցախը։

10-20 տարի շարունակ դե յուրե թուղթութանաքով ադրբեջանական համարվող տարածքներն Ադրբեջանը տասնյակ հազարավոր զոհեր տալով, միլիարդավոր դոլարների ծախս անելով՝ 2020-ին դե ֆակտո «ազատագրե՞ց»։ Իսկ ինչո՞ւ դրա փոխարեն Ալիևը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող Մադրիդյան սկզբունքների կամ Ստամբուլյան խարտիայի՝ ՀՀ նախկին նախագահների ստորագրած, Արցախն ու Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկած ստորագրությունները գոնե մեկ անգամ ցույց չտվեց։ Բայց, փոխարենը, մենք տեսել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։ Ու դեռ քանի՜ այդպիսի ստորագրություններ ենք տեսնելու…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քառակողմ հանդիպումը Պրահայում մեկնարկել է

Հաջորդ գրառումը

Լրագրողների գործունեությունը եղել է ոչ օրինաչափ. քննիչն ու դատախազն են այդպես կարծում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
Հաջորդ գրառումը

Լրագրողների գործունեությունը եղել է ոչ օրինաչափ. քննիչն ու դատախազն են այդպես կարծում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական