Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԲԻԼԻՍԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԺԱՆԵԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ.Ք.

Այն բանից հետո, երբ վրացական կողմի մեղքով ձախողվեց «Վրաստանում իրանցի գործարարների համար նախատեսված» կոնֆերանսը, որը Թբիլիսիում պետք է անցկացվեր դեկտեմբերի 14-ին, վրացի փորձագետները սկսեցին հայտարարել, որ վրաց-իրանական հարաբերությունները ամսեամիս վատանում են, եւ որ ժամանակն է խոսել երկկողմ հարաբերությունների համակարգային սառեցման մասին:

Ի դեպ, Վրաստանը հրաժարվել էր կոնֆերանսին մասնակցելու համար մուտքի այցագրեր տրամադրել իրանցի մի քանի գործարարների: Այդ միջադեպին վերագրվեց դիվանագիտական հնչողություն: Միջադեպին սրությամբ արձագանքեց Թեհրանըՙ Վրաստանի քայլը որակելով որպես հակաիրանական պատժամիջոցներին միանալու մտադրություն: Իրանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին հորդորեց զերծ մնալ դեպի Վրաստան ծրագրված այցելություններից մինչեւ որ պարզվեն թյուրիմացությունների իրական պատճառները: Վրաստանը կարեւոր միջանկյալ դիրք է զբաղեցնում Անդրկովկասում: Այնտեղով են անցնում Ադրբեջանի բոլոր էներգետիկ հաղորդակցությունները, Հայաստանը Ռուսաստանին միացնող ճանապարհը, միջտարածաշրջանային էներգետիկ հանգույցների ցանցը, որոնք կարող են Պարսից ծոցը կապել Սեւ ծովի հետՙ անկախ նրանից, թե որ ձեւաչափով (Իրան- Ադրբեջան-Վրաստան, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան) են դրանք դիտարկվում:

Ուստի հասկանալի է, որ Վրաստանը վերահսկող արտաքին ուժը կարող է լուրջ ճնշումներ գործադրել նաեւ Բաքվի ու Երեւանի քաղաքականության եւ գործողությունների վրա, մանավանդ որ Հայաստանն արդեն իսկ շրջափակված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Այս կապակցությամբ ամերիկացի աշխարհաքաղաքագետներից մեկն ասել է, թե աշխարհագրությունը պետությունների արտաքին քաղաքականության առավել հիմնարար գործոնն է, քանի որ այն առավել կայուն է, քանզի նախարարները գալիս են ու գնում, մեռնում են նույնիսկ բռնապետները, բայց լեռնաշղթաները մնում են անսասան: Այդ պատճառով հիմա Թբիլիսիում ինչ էլ որ մտածեն Եվրոմիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին, նրա աշխարհաքաղաքական սահմանագծի մի ծայրը հենվում է հյուսիսում Մոսկվայի վրա, մյուս ծայրըՙ հարավումՙ Թեհրանի վրա, ինչպես նաեւ (պակաս չափով) ՙ Անկարայի վրա: Ահա թե ինչու այն տպավորությունն է ստեղծվում, թե Վրաստանը կորցնում է իրատեսական աշխարհագրական չափումը, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Վրաստանն արտաքին սպառնալիքի աղբյուր է համարում բացառապես Ռուսաստանը: ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին միանալու դեպքում նա հավանական սպառնալիքներ է ստանում Թեհրանից, որը կուզենար իր հյուսիսային հարեւանին տեսնել գոնե չեզոք դիրքում: Վրաստանն ինքը մինչեւ օրս իր տարածաշրջանային անվտանգությունը կառուցում է կամ փորձում է կառուցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եռանկյուն կազմելովՙ հասկանալով, որ ինքը չի ներգծվում անվտանգության եվրոպական համակարգի մեջ: Մինչդեռ այդ եռանկյան մեջ Վրաստանը (ինչպես ժամանակին գրել է Հնդկաստանի փոխարքա Ջորջ Քերզոնը) ընկալվում է լոկ որպես հնարավոր էնդեմիկ դաշտ, որտեղ մի տերություն իրականացնում է ռազմաքաղաքական ու տնտեսական միջոցառումներ, ինչը չի բացառում ուրիշ պետությունների ազդեցությունը: Բավական է մատնանշել Սիրիայի հարցում ուրվագծվող Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը:

Ահա թե ինչու վրացի փորձագետներից շատերը պաշտոնական Թբիլիսիին կոչ են անում զգուշությամբ մերձենալ ԱՄՆ-ի հետ: Դեռ վերջերս թվում էր, թե Թբիլիսիի գրպանում են եվրոպական եւ ամերիկյան հաղթաթղթերը: Բայց հիմա Բրյուսելն ու Վաշինգտոնը այլ հոգսեր ունեն, քան Վրաստանն է: Թբիլիսին լիակատար շփոթության մեջ է. արդյո՞ք պետք է առաջ շարժվել Եվրոպայի հետ, որն առայժմ, գոնե խոսքով, դեռ չի միանում հակաիրանական պատժամիջոցներին, թե՞ շարժվել ԱՄՆ-ի հետ, որը սովորականի պես նախընտրում է գործել ուրիշների միջոցով: Տարօրինակն այն է, որ Եվրոպան նախընտրելու դեպքում Վրաստանի առջեւ բացվում է Հյուսիսի հետ լինելու հեռանկարը: Այստեղից էլ երկրի արտաքին քաղաքականության ուղղությունների անհավասարակշռվածությունը եւ փաստական ապակողմնորոշումը կոնկրետ գործողություններում:

Իսկ Բաքուն ակտիվորեն զարգացնում է հարաբերությությունները Մոսկվայի հետՙ հնարավորության սահմաններում խույս տալով Վաշինգտոնի ճնշումից: Արտաքին քաղաքական բարդ խաղ խաղացող Անկարան ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի եւ Իրանի հետՙ ընդսմին մնալով ՆԱՏՕ-ի անդամ: Վրաստանը նույն կերպ վարվել չի կարողանում, թեպետեւ վրացի փորձագետները չեն բացառում, որ մոտ ժամանակներս Թեհրանը կարող է ոչ միայն դառնալ տարածաշրջանային հզոր խաղացող, այլեւ կսկսի եռանդուն գործունեություն ծավալել Անդրկովկասում: Եթե մինչ այդ Թբիլիսին չմշակի գրագետ քաղաքականություն, ապա Իրանի դեմ ամերիկացիների պատերազմի սանձազերծման դեպքում Վրաստանին աշխարհաքաղաքական իմաստով կբզկտեն, կարծում է ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Եվ այդ ժամանակ Աբխազիան եւ Հարավային Օսիան կթվան ձախորդությունների միայն սկիզբը:

Մեծ Մերձավոր Արեւելքում իրադարձությունների զարգացման կանխատեսումը, ավա՜ղ, անհնար է լավատեսական համարել:

Նախորդ գրառումը

ԱՆԿԱՐԱՆ ՆՈՐ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԾՈՎԱԿ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԾՈՎԱԿ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական