«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադառնալով հանրության շրջանում մեծ վրդովմունք առաջացրած Երեւան քաղաքի աղբահանության տխուր վիճակին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե աղբը շատ ա, ուրեմն ժողովուրդը շատ ա ուտում: Եթե շատ ա ուտում, ուրեմն փող ունի: Վատ կլինի, երբ աղբ քիչ լինի…» :
Այս հայտարարությունն այլ կերպ որակել չի կարելի, քան` ուղեղի գանգրենա, որովհետեւ ըստ այս տեսության Ճապոնիան, Չինաստանը, Ամերիկան, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան ու մի շարք այլ հարուստ պետություններ պետք է թաղված լինեին աղբի մեջ. խելքի աշեցեք: