Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Էրդողան-Փաշինյան առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը Պրահայում

Էրդողան-Փաշինյան առաջին դեմառդեմ հանդիպումը տեղի կունենա վաղը Պրահայում: Այս մասին հայտնում է թուրքական Milliyetը: Նշվում է, որ այն տեղի կունենա Երեւանի ժամանակով ժամը 20։00-ին:

Նկատենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նախկինում երկու անգամ արդեն հայտարարել է հանդիպման մասին, իսկ պաշտոնական Երեւանը դեռ որեւէ հաղորդագրություն չի տարածել, պաշտոնական մակարդակը հանրությանը չի իրազեկել հանդիպման պայմանավորվածության վերաբերյալ: