Արցախում ընթացող ՀՅԴ ընդհանուր ժողովում իր ելույթի ժամանակ Հրանտ Մարգարյանը խոսելով նոր իշխանության մասին հայտարարել է, որ հաջորդ ընտրություններին այս իշխանություններին իրենք տուն են ուղարկելուՙ եւ ստանձնելու են երկրի ղեկավարման գործը:
«Նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այս շարժումը» ,- ասել է Հ. Մարգարյանը
Ժամեր անց հայտարարությանն արձագանքեց Ալեն Սիմոնյանը.
«Ընտրողները գնահատական տվեցին թե՛ մեզ, թե՛ իրենց»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ա. Սիմոնյանը: Ավելի կոպիտ արձագանքի է արժանացել իրենց «տուն գնալու» մասին հայտարարությունը.
«Նախ թող իրենք ներս գան, հետո նոր տուն ուղարկելու մասին կխոսենք»,-ասել է Սիմոնյանը:
«Իմ քայլը» դաշինքի մեկ այլ պատգամավորՙ Միքայել Զոլյանն ասել է.
«Մեզ տուն ուղարկողը ժողովուրդն է, ոչ թե Հրանտ Մարգարյանը:»