Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Spiegel. «ԵՄ-ն մտադիր է 15000 ուկրաինացի զինվորական պատրաստել»

Եվրամիությունը հատուկ ուսումնական առաքելության շրջանակներում նախատեսում է պատրաստել մինչև 15 հազար ուկրաինացի զինծառայող։ Այս մասին երկուշաբթի հայտնել է DER SPIEGEL-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին¹։

Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին աշխատանքային մակարդակով ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել, որ մինչև 15 հազար ուկրաինացի զինվոր պետք է հնարավորինս արագ վերապատրաստվեն երկրից դուրս։ Բանակցություններին մասնակցած դիվանագետների խոսքով, Ուկրաինայի 3000 զինծառայող պետք է հատուկ պատրաստություն անցնի, օրինակ՝ մարտավարական և մարտական ​​պատրաստություն հրամանատարների համար կամ դասընթացներ սակրավորների համար։

@Pakagits