Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Թշնամին ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել

Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան: