Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՕԹԵՎԱՆԵՆՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ

Գ. Գ.

Մայր Աթոռն առաջիկա յոթ ամիսներին պատրաստվում է գյումրեցի յոթ անօթեւան ընտանիքի տնակից տեղափոխել քարաշեն բնակարան: Այս պահին դեռ պարզ չէ, թե որ ընտանքիներն են լինելու տան տերերը: Ամենայն հայոց հայրապետն անձամբ է կատարելու բնակարանների օրհնությունն ու հանձնումը:

Ծրագրին աջակցում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը : Նույն ծրագրի շրջանակներում Մայր աթոռը պատրաստվում է եւս երեք բնակարան հանձնել Սպիտակում ապրող անօթեւան ընտանիքներին: