Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային գիտաժողով Գյումրիում

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022թ. սեպտեմբերի 23-24-ին Գյումրիում տեղի ունեցավ «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր». խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը: Այն նվիրված էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 25-ամյա հոբելյանին:Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը եւ Շիրակի մարզպետարանը:

Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Էստոնիայից, Վրաստանից, Ղազախստանից: Մասնակիցներն իրենց խոնարհումը բերեցին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով զոհված հայորդիների հիշատակին:

Ակադեմիկոս Յուրի Սուվարյանը կարեւորեց Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նշանակությունը հայագիտության զարգացման գործում: Մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդգծեց կենտրոնի դերը եւ նման գիտական միջոցառումների կազմակերպումը երիտասարդ հայագետների պատրաստման գործում: Մակա Բերիձեն կարեւորեց Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի եւ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի միջեւ համագործակցությունը:

Գիտական նստաշրջանները նվիրված էին «Հնագիտություն եւ վիմագրություն», «Պատմագիտություն», «Ազգաբանություն», «Արվեստաբանություն եւ ճարտարապետություն», «Լեզվաբանություն եւ գրականագիտություն» թեմաներին: Ներկայացվեցին ավելի քան 100 զեկույցներ:

Գիտաժողովի ժամանակ կնքվեցին համագործակցության հուշագրեր ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնի եւ ՌԴ Հարավային դաշնային համալսարանի Սոցիոլոգիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի հայագիտության կենտրոնի եւ Ղազախստանի Գիտության կոմիտեի Մարգուլաեւի անվան հնագիտության ինստիտուտի միջեւ:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գագիկ Հարությունյանի հետահայաց ցուցահանդեսը

Հաջորդ գրառումը

Հայտնի են «Վահան Թեքեյան» մրցանակակիրները

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայտնի են «Վահան Թեքեյան» մրցանակակիրները

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական