Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սամվել Սաղաթելյանի մեծ նավարկությունը

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժամանակակից հայ կերպարվեստի ուրույն ներկայացուցիչներից մեկի՝ Սամվել Սաղաթելյանի «Մեծ նավարկություն» ցուցադրության բացումը տեղի ունեցավ սույն թվականի սեպտեմբերի 23-ին, «Միրզոյան գրադարանում»: Արվեստագետը հաճախ է հանդես գալիս յուրահատուկ եւ ինքնատիպ ցուցադրություններով, եւ այս ցուցադրությունը եւս առանձնանում է նշված հատկանիշներով: Համադրել լուսանկարը սպասքի, այն էլ՝ անլվա սպասքի հետ, թերեւս ոչ բոլորին կհաջողվի, մինչ արվեստագետը հաջողեցրել է անգամ որոշ ավանդական տարրեր ներառել այս ցուցահանդեսում:

Ցուցադրությունը սկսվում է «արվեստագետից առաջ»՝ նախնիներին ներկայացնող հին ընտանեկան լուսանկարներով: Առաջին գործում հինգ հոգու պատկերող կտրված լուսանկար է՝ դրված տոլմայի մեջ, իսկ հետին ֆոնին՝ լոլիկով տոլմայի մեջ մերկ կնոջ ֆիգուրի լուսանկար է զետեղված: Ցուցադրությունում գենետիկան զուգորդվում է կնոջ հետ: Կնոջ կերպարը Սամվել Սաղաթելյանի արվեստում՝ լինի մայր, քույր, ընկեր կամ պարզապես որեւէ աներեւույթ մի կերպար, առանցքային դեր է խաղում: Ինչպես արվեստագետն է նշում. «Նախագիծը շոշափում է կանանց զգայականությունը, երեւակայության եւ ազատության կրճատումն ավելի բարձր բարիքների վերացականացման համար, ընտանիքի կառուցվածքը դառնում է գործնական միասնության հերթական անվանումը»:

Լուսանկարներից մեկում ափսե է, մեջը՝ ձմերուկի հյութ ու կորիզներ, իսկ կորիզների կողքին, ինչպես նկարիչն ինքն ասաց, իր պապիկի բրիգադի աշխատակիցներն են, որտեղ, իհարկե, «գլխավոր հերոսն» արվեստագետի նախնին է (հավելենք որ լուսանկարներն առանց որեւէ համակարգչային միջամտությունների են): Լուսանկարներն իրենցով մի ամբողջ պատմություն են գեներացնում, որոնք մեզ են ներկայացնում թե՛ որոշ չկայացած իղձեր ու երազանքներ, թե՛ ապագայում իրականացված նպատակներ, որտեղ, ըստ երեւույթին, անմասն չի եղել նաեւ բախտի գործոնը: Մեկ այլ լուսանկարում, նույն տոլմայի ափսեի մեջ, հինգ կերպարի փոխարեն տեսնում ենք երկու երեխայի, նրանց հետեւում կրկին՝ նույն կնոջ ֆիգուրը: Սերունդները փոխվում են, կնոջ-մոր կերպարը մնում է նույնը: Հետո արդեն ականատես ենք լինում հենց բուն «Նավարկությանը»: Հաջորդ մի քանի լուսանկարներում, որոնք արվել են Անապայում, պատկերված են արվեստագետը, նրա մայրն ու եղբայրը: Այդ ընտանեկան լուսանկարը մենք տեսնում ենք թասում, լոգարանում, բայց որ ամենից հատկանշականն է՝ դեռեւս հում ձկներով լի ամանում: Ջուրը մեռած ձկների արյունից կարմիր է ներկվել, կորուսյալ նավակն էլ ճոճվում է արյունոտ ջրերի վրա…

Ցուցադրությունն ավարտվում է մնացածից է՛լ ավելի կեղտոտ ափսեով, որի մեջ, դեպի դիտորդը վեր պարզված մի ձեռք է, ասես աղոթք, կոչ, խնդրանք, խրատ: Գուցե դա մոր պահապան ձեռքն է, որն ուղղորդում է որդուն դեպի Մեծ Նավարկություն…

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայապատում ֆիլմ ռումինական կինոփառատոնում

Հաջորդ գրառումը

Գագիկ Հարությունյանի հետահայաց ցուցահանդեսը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Գագիկ Հարությունյանի հետահայաց ցուցահանդեսը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական