Չորեքշաբթի օրը Նորվեգիայի, Լեհաստանի և Դանիայի ղեկավարները մասնակցել են նոր խողովակաշարի բացման արարողությանը, որը գազը նորվեգական շելֆից Դանիայի տարածքով Լեհաստան է տեղափոխում:
Դանիական Energinet համակարգերի օպերատորը հետաձգել է խողովակի շահագործման մեկնարկը մինչև նոյեմբերի վերջ, այն բանից հետո, երբ շինարարությունը հետաձգվել էր անցյալ տարի ինը ամսով։
Նորվեգական Equinor-ը 10 տարվա պայմանագիր է ստորագրել տարեկան 2,4 միլիարդ խորանարդ մետր մատակարարելու մասին, որը կազմում է Լեհաստանի տարեկան սպառման 15%-ը:
Ցանցի բացումը տեղի է ունենում մոտավորապես այն ժամանակ, երբ ռուսական «Հյուսիսային հոսք 1» և «2» խողովակաշարերը տուժել են, ինչը վաղ տեղեկությունների համաձայն դիվերսիայի արդյունքում է եղել:
©️ @Pakagits