Ադրբեջանական կողմն ունի վիրավորներ։ Այդ մասին պաշտոնապես հայտնել է նաեւ այդ երկրի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ զինծառայող Նիջաթ Հիդայաթ Իսկենդարովը վիրավորվել է Քարվաճառի հատվածում։
Հատկանշական է, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքները հաղորդում են սեպտեմբերի 28-ի՝ հայկական կողմի վրա հարձակումից իրենց կողմից ավելի մեծ թվով տուժածներ ունենալու մասին։