2022 թվականի սեպտեմբերի 28-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ավարտեցին 25.09.2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:
ԿԸՀ-ից հայտնում են, որ ներկայացված դիմումների և Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի նոր կանոնակարգման համաձայն ընդհանուր առմամբ վերահաշվարկվել են թվով 53 տեղամասերի քվեարկության արդյունքները:
Վերահաշվարկվել են Ծաղկահովիտ համայքի թիվ 17/2, 17/7, Ալագյազ համայնքի թիվ 17/20, Թալին համայնքի թիվ 18/22, 18/23, 18/27, Ճամբարակ համայնքի թիվ 20/6, 20/14, 20/19, Գյուլագարակ համայնքի թիվ 22/3, Ալավերդի համայնքի թիվ 24/8, 24/21, 24/41, Լոռի Բերդ համայնքի թիվ 25/7, Տաշիր համայնքի թիվ 25/12, 25/31, Չարենցավան համայնքի թիվ 27/1, 27/2, 27/3, 27/4, 27/5, 27/9, 27/10, 27/12, 27/14, 27/15, 27/18, 27/19, Ակունք համայնքի թիվ 28/4, Բյուրեղավան համայնքի թիվ 28/12, 28/14, Ջրվեժ համայնքի թիվ 29/1, 29/4, Անի համայնքի թիվ 33/13, 33/18, 33/19, Սիսիան համայնքի թիվ 34/6, 34/14, 34/16, 34/22, 34/23, 34/29, Քաջարան համայնքի թիվ 35/5, Արենի համայնքի թիվ 36/7, Եղեգիս համայնքի թիվ 36/12, 36/21, Բերդ համայնքի թիվ 38/4, 38/5, 38/7, 38/8, 38/9, 38/16, 38/21 տեղամասերի քվեարկության արդյունքները:
Վերահաշվարկի արդյունքում քվեարկության արդյունքների էական փոփոխություններ չեն արձանագրվել։