Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Նիկոլ Փաշինյանն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազին քննարկել են միջազգային դիտորդական առաքելության այցը Հայաստան

Միջազգային դիտորդական առաքելության գործուղումը սահմանային գոտի, կօգնի միջազգային հանրությունն ուղիղ և տեղեկություններ ստանալ։

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը և նշել, որ այցի շրջանակում մանրամասն տեղեկատվություն են ստացել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերաբերյալ: