«Ազգ»ի խմբագրությունը կազմակերպում է հրապարակային քննարկում «Հայաստան-Իրան հարաբերությունները նոր զարգացումների լույսի ներքո» թեմայով, կլոր-սեղան ձեւաչափով:
Քննարկմանը հակիրճ զեկուցումներով ու ելույթներով հանդես կգան իրանագետներ, արեւելագետներ, քաղաքագետներ տարբեր բուհերից եւ ինստիտուտներից: Քննարկումներին կմասնակցեն բոլոր ցանկացողները:
Տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը, մարտի 13-ին, Թեքեյան կենտրոնի (Խանջյան 50) մեծ դահլիճում:
Հրավիրվում են լրատվամիջոցները: