Դեռեւս անցյալ նոյեմբերին «Ազգ»ը գրում էր, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը վաճառքի էր հանել Տորոնոտյի Պրոգրես պողոտայի վրա գտնվող իր կալվածքը, որի շրջաբակում է գտնվում տորոնտահայության Ս. Երրորդություն եկեղեցին իր հարակից տարածքով: Այլ խոսքով, օտարների վաճառվելու դեպքում եկեղեցին դիմագրավելու էր բազմաթիվ անհարմարություններ, ընդհուպՙ դժվարություններ: Փետրվարի 28-ին, օգտագործելով իր առաջինը գնելու իրավունքը, եկեղեցին գնել է կալվածքիՙ ՀԲԸՄ-ին պատկանող հատվածը, ինչպես տեղեկացնում է Կանադայի թեմական խորհրդից, Թեմի կալվածոց ավանդապահ մարմնից եւ Ս. Երրորդություն եկեղեցու ծխական խորհրդից ստացված պաշտոնական հաղորդագրությունը: Համապատասխան գումարը հայթայթվել է համաժողովրդական ընդգրկուն հանգանակությամբ, գաղութի առանձին անհատների մեծագումար նվիրատվությամբ: