Համագործակցելով «IDeA Foundation-ի», «FAST-ի», «Scholoe Mundi» գլոբալ կրթական պլատֆորմի, UWC Դիլիջանի միջազգային քոլեջի եւ Ամերիաբանկի հետ, «Ավրորա» մարդասիրական ծրագիրը նախաձեռնողները հիմնել են «Ավրորա ֆորումը», որի պաշտոնական բացումը կատարվելու է Երեւանում այս տարվա հոկտեմբրեի 14-ից 21-ը, միջազգային մարդասիրական ջանքերի միջոցով սոցիալական բարեփոխումներ իրականացնելու մտադրությամբ: Ֆորումի միջոցառումներին մասնակցելու են վերոնշյալ կազմակերպություններից յուրաքանչյուրն իր բազմաբնույթ գործունեություններով: Մարտի 10-ին հայտարարվել է, որ արդեն իսկ 111 քաղաքագետներ, ակադեմիական աշխատակիցներ, բիզնեսի եւ ժամանցի մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից ցանկություն են հայտնել միանալու ֆորումինՙ որպես բարի կամքի դեսպաններ: Նրանք դառնալու են այն լուսատու փարոսները, որոնք իրենց փորձառությամբ եւ գիտելիքի պաշարով խթանելու են բարեփոխումներն ու նորարարությունների ներդրումը Հայաստանի սոցիալական կյանքի ամենատարբեր ոլորտներումՙ սկսած առողջապահությունից մինչեւ կրթական եւ տեխնոլոգիական բնագավառներ: Այդ դեսպանների շարքում են գրող Փիթեր Բալաքյանը , բարեգործ-մարդասեր Նիկոլա Ազնավուրը եւ նշանավոր շախմատիստ Լեւոն Արոնյանը :
«Հպարտ ենք, որ հնարավոր դարձավ ստեղծել մի ցանց բարձրակարգ մասնագետների, որոնք իրենց բնագավառում որոշակի հետք են թողել աշխարհում: Նրանց դերը մեծ է եւ վճռորոշՙ ոգեշնչելու Հայաստանի նոր սերունդին խիզախ քայլեր ձեռնարկելու եւ նշանակալի փոփոխություններ իրականացնելու գործում», նշել է այս առթիվ «Ավրորայի» հիմնադիրներից Վարդան Գրիգորյանը :