Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԹԵՔԵՅԱՆԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչություն, 19 ապրիլի, 2019 թ., Երեւան

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2018 թվականի ստեղծագործությունների մրցույթՙ

ա) Գեղարվեստական գրականություն

բ) Երաժշտություն

գ) Կերպարվեստ

դ) Թատերական արվեստ անվանակարգերում

Հովանավորությամբՙ ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությանՙ Շաքե Թեքեյան-Ղազարյան հիմնադրամի:

Մրցույթին մասնակցել ցանկացողները իրենց հեղինակած աշխատանքները կարող են ներկայացնել 2019 թվականի ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 22-ը ՀԹՄՄ գրասենյակ ամեն օրՙ բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը 12.00-ից մինեւ 17.00 (Երեւան, Խանջյան 50, 2-րդ հարկ, Հայաստանի Թեքեյան մշակութային միություն, հեռախոսՙ 520-783, 098-63-17-04, էլ. փոստՙ tekeyan@arminco.com):