Չորեքշաբթի, Օգոստոսի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի պարտությունը պարտությունն է նաեւ Թուրքիայի

11/09/2020
- 11 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թուրքական նախորդ կառավարությունները Ղարաբաղում չկարողացան մեր ադրբեջանցի եղբայրներին ցուցաբերել հարկ եղած ռազմական աջակցությունը», Հալիլ Մերթ։

Վերջին շրջանում Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ սկսել է հաճախակի հոխորտալ մերթ Հունաստանի ու Կիպրոսի, մերթ Ֆրանսիայի ու Գերմանիայի, մերթ Եվրոպական միության, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների, հատկապես Արեւելյան Միջերկրականի շրջանում, իսկ Լիբիայումՙ գեներալ Խալիֆե Խաֆթարի հետ համագործակցող Եգիպտոսի եւ այդ համագործակցությանն աջակցող Արաբական Միացյալ Էմիրությունների վրա: Էրդողանի այդ հոխորտանքները, Թուրքիայի մեկուսացվածության պատճառով, որեւէ արդյունք չեն տալիս, ընդամենն էլ ավելի են սրում թուրքական պետության հարաբերությունների լարվածությունը ԵՄ-ի եւ տարածաշրջանի երկրների հետ:

Մտածել, որ Էրդողանը դա չի հասկանում, իրատեսական չէ: Այդ դեպքում նա ինչո՞ւ է շարունակ հոխորտում:

Հարցի պատասխանը «Halk TV»-ի էկրանից դեռեւս օգոստոսի 31-ի տվել էր ընդդիմադիր լրագրող Բարըշ Յարքադաշը, ասելով. «Ժողովրդական զանգվածները երկրում աղետալի վիճակում են, նրանց ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու համար Էրդողանը նախ Այա Սոֆիան վերածեց մզկիթի, ապա Սեւ ծովում հայտնաբերեց մինչ այդ բազիմցս հայտնաբերված բնական գազի պաշարները եւ տեսնելով որ դրանք նպատակին չեն ծառայում, իր նախաձեռնությամբ արհեստական ճգնաժամ առաջացրեց Արեւելյան Միջերկրականում»: Էրդողանի հոխորտանքներից անմասն չմնաց նաեւ Հայաստանը, որը մատնելով Ադրբեջանին խայտառակ պարտության Տավուշի շրջանում, միջնորդված ձեւով պարտության մատնեց նաեւ Թուրքիային, որը անվերապահորեն աջակցել եւ աջակցում է եւ մշտապես կանգնած է Ադրբեջանի թիկունքին:

Ադրբեջանին աջակցելու եւ նրան թիկունք կանգնելու Թուրքիայի մոտեցումը նոր չէ, թուրքական իշխանություններն այդ մասին, սկսած 1991-ից, նախագահի, վարչապետի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, արտգործնախարարի մակարդակով տեղի-անտեղի բազմիցս հայտարարել են, առանց թաքցնելու, թե Լեռնային Ղարաբաղը իրենց ներքին խնդիրն է: Ավելին, նրանք հայտարարություններով չեն սահմանափակվել միայն: Մինչեւ 1992 թ., թուրքական «Գերչեք» շաբաթաթերթի նույն թվի հունիսի 14-ի համարի վկայությամբ, գաղտնի Ադրբեջան են գործուղել 3 հազար կամավորական, զենք գնելու համար տրամադրել 30 մլն. դոլար, չհաշված պարենամթերքի եւ դեղորայքի քողի տակ ուղարկված իրենց զենքն ու պաշտոնապես գործուղված ավելի քան 1800 ռազմական հրահանգիչներին:

Այդ ամենը, սակայն, չի խանգարել հայ ազատամարտիկներին, որ բացի Լեռնային Ղարաբաղից, ազատագրեն նաեւ հարակից շրջաններն ու ազատագրված Արցախը հռչակվի Անկախ Հանրապետություն: Աջակցելով եւ մշտապես թիկունք կանգնելով Ադրբեջանին, Թուրքիան փաստացի Ադրբեջանով միջնորդավորված պատերազմ է վարել ու վարում ընդդեմ Հայաստանի: Քանի որ այդ պատերազմներն ավարտվում են Ադրբեջանի պարտությամբ, հաճախ խայտառակ, հետեւաբար Ադրբեջանի ամեն մի պարտության հետ Լեռնային Ղարաբաղում Հայաստանին պարտվում է նաեւ Թուրքիան, որքան էլ իր վարած պատերազմը կրի միջնորդավորված կամ լիազորված բնույթ

Ըստ երեւույթին Հայաստանի վրա Էրդողանի հոխորտանքներն էլ պետք է պայմանավորել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի առջեւ Թուրքիայի կրած պարտությամբ: Ի դեպ, հոխորտալու հարցում Էրդողանին են միանում նրա խոսնակ Իբրահիմ Քալընը, որը թուրքական ընդդիմադիր մամուլի վկայությամբ երկրի փաստացի արտգործնախարարն է, հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունն ու նախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ ուրիշներ: Սեպտեմբերի 8-ին «dikgazete.com» կայքէջում «Չի կարելի միայնակ թողնել ջան Ադրբեջանին» խորագրով հրապարակած հոդվածով նրանց է միացել նաեւ պաշտոնաթող փոխգնդապետ Հալիլ Մերթը: Թերեւս կարելի էր շրջանցել փոխգնդապետի հոդվածը, եթե նա չտառապեր Թուրանի կարոտախտով, չվշտար Բալկանյան թերակղզու կորստյան համար, չթաքցներ իր ատելությունը, բացի Հայաստանից, Ռուսաստանի, Անգլիայի գլխավորությամբ եվրոպական, ինչպես նաեւ արաբական երկրների, Իրանի նկատմամբ, եւ թուրքական իշխանություններին դատապարտելու մղումով չխոսեր Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած ռազմական օգնության սնանկության մասին եւ չողբար Տավուշի շրջանում սպանված ադրբեջանցի գեներալի սպանությունը:

Ահա, թե ինչ է գրել փոխգնդապետ Մերթը. «Ձեր հայացքն ուղղեք դեպի Թուրան: Կտեսնեք, որ Թուրքիան գլուխն է դրա, Ադրբեջանըՙ վիզը, Թուրքիստանը, Յակուտյան, Աֆղանստանը եւլն.ՙ մարմինը: Ղարաբաղի գրավումով կտրեցին մեր վիզը: Չեք զգո՞ւմ: Ո՜վ թուրքական աշխարհ, եղբայրական Ադրբեջանը հայրենիք է մեր բոլորիս համար եւ վճռորոշ տարածք: Օկուպացումից հետո Ադրբեջանը ենթարկվեց ֆիզիկական եւ բարոյական կոտորածների: Ներկայումս Ադրբեջանի տարածքը Վրաստանով եւ Հայաստանով Կասպից ծովի հարավից ձգվում է մինչեւ Պարսից ծոց: Այս տարածաշրջանի թուրքերին նախ ապակողմնորոշեցին պարսիկները, անվանելով նրաց ազերիներ:Հետո ռուսները, ասելով նրանց, թե դուք թուրք չեք, այլ պարսիկների մի ճյուղը: Վերջին 300 տարիներին ռուսները հայերով բնակեցրին այդ տարածքը: Արհեստականորեն ստեղծված Հայաստանի մայրաքաղաք Երեւանն անգամ եղել է Ռեվանի թուրքական խանության վարչական կենտրոնը: Հայերը հայկական ագրեսիային դիմակայող Ադրբեջանի թուրքերի դեմ ձեռնարկեցին մի շարք կոտորածներ: Այդ ամենը տեղի ունեցավ մեր աչքի առջեւ, բայց թուրքական նախորդ կառավարությունները վիրավորներին Ղարաբաղից տեղափոխելու համար նույնիսկ չկարողացան ուղղաթիռ տրամադրել: Չկարողացան մեր եղբայրներին ցուցաբերել հարկ եղած ռազմական աջակցությունը: Մինչդեռ Ադրբեջանն ամեն ինչով Թուրքիայի կողքին է: Ներկայումս Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակները իրականացնում են մեկ բանակի պես գործելու լուրջ աշխատանքներ: Ադրբեջանական տարածքներում թուրքական զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում ադրբեջականների հետ: Թուրքիան պարտավոր է միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար Ադրբեջանի թուրքասեր գործիչներին ռուսների եւ պարսիկների ձեռնարկած մահափորձերից եւ սպանություններից, ինչպիսին էր գեներալ մայոր Պոլատ Հաշիմօղլուն: Ադրբեջանում հանուն Թուրքիայի բաբախող սրտերը պահպանելը թուրք ժողովրդին եւ թուրքական պետությանն ադրբեջանցիների պարտքն է»:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չինաստանը հաստատեց «Տրիազավիրինի» արդյունավետությունը COVID-19-ի բուժման հարցում

Հաջորդ գրառումը

Ո՞ւմ համար են մամուլի պետական ծառայությունները

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Ո՞ւմ համար են մամուլի պետական ծառայությունները

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գործում է շատ սանձարձակ. Դավիթ Ղազինյան

27/08/2025

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որքան էլ պնդեն, որ անկախ է, բոլորս հասկանում ենք, որ անկախ չէ։ Ընդհուպ նոր իրականացված այս...

ԿարդալDetails

Անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից. Ալիև

27/08/2025

Զանգեզուրի միջանցքը կլինի նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք. Ալիև

27/08/2025

Հենց Հայաստանը փոխի Սահմանադրությունը, խաղաղության համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի. Ալիև

27/08/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ այցեր են իրականացվել Սյունիքի զորամասեր

27/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական