Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՄՆԵԶԻԱ

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանից երեք նորություն ունեմ: Երկուսըՙ թարմ, մեկըՙ ոչ այնքան: Թարմերից սկսեմ: Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Ռաֆիկ Սուլեյմանովը հայտարարել է, որ հանրապետությունում ավանակների թիվը նվազել է: Այս պահին Ադրբեջանում 28 հազար 40 ավանակ կա, սա այն դեպքում, երբ անցյալ տարի այդ երկրում հաշվել են 30 հազար 854 ավանակ: Ռաֆիկ Սուլեյմանովը նկատել է, որ վերջին 5 տարում ավանակների թիվն իրենց երկրում կրճատվել է 11 հազար 952-ով: Ընդ որումՙ 2015-ից ի վեր արտասահմանից ոչ մի ավանակ Ադրբեջան չի մտել: 4 տարի է իրենց էշերը ծնում են իրենց քուռակներին… Թե ի՞նչ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի ավանակը, օրինակ լեռնային ճանապարհաշինության գործում, վստահ եմՙ մեր պապերն ադրբեջանցիներից ավելի լավ գիտեին, հետեւաբար կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը դժվարություններ է ունենալու լեռներ, կրկնում եմՙ լեռներ բարձրանալիս:

Երկրորդ նորությունը: Արդեն 3 օր է Ադրբեջանում անցկացվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որոնց նպատակն է համակարգել Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների գործողությունները, բարձրացնել զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակը եւ, ինչու ոչՙ դուխը: Ուշագրավ է, որ զորավարժություններն ունենՙ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» խորագիրը եւ դրանց մասնակցում են երկու երկրի բանակների հրետանին, զրահատեխնիկան, ականանետերը, ռազմական ուղղաթիռները, հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային ստորաբաժանումները: Շատ կարեւոր է, որ մասնակից զինվորների քանակը չի նշվում, ինչից կարելի է ենթադրել, որ զորավարժություններին մանակցում է ադրբեջանական զինված ուժերի առնվազն զգալի մասը, որի թիվը, հասկանալի է, հրապարակման ենթակա չէ…Թե ի՞նչ են նշանակում թուրք-ադրբեջանական զորավարժություններըՙ երկու երկրի ռազմական ստորաբաժանումների գործողությունները համակարգելու նպատակով, կարծում եմ Հայաստանում որեւէ մեկին բացատրել պետք չէ:

Եւ երրորդՙ ոչ այնքան թարմ նորությունը: Ապրիլի 6-ին, երբ Հայաստանում դեռ մտածում էին, թե ինչպե՞ս առաջին անգամ տոնել Քաղաքացու օրը, ադրբեջանցիներ Օջաղովա Նիգյար Չերգեզ գըզըն ու Հասանով Ռաուֆ Յունիս օղլուն աղջիկ ունեցան, որին, ի պատիվ Ադրբեջանի առաջին տիկնոջ, անվանեցին Մեհրիբան: Երեխային տեսնելու էին եկել Իլհամ Ալիեւն ու առաջին տիկինը. Մեհրիբան Հասանովան, պարզվում է, Ադրբեջանի տասը միլիոներորդ քաղաքացին է: Ալիեւը ծնողներին բնակարանի բանալի է հանձնել, իսկ նորածնի անունով բանկային հաշվեհամար է բացվել: Աղջկա ծննդյան առիթով Ալիեւը շնորհավորել է բոլոր ադրբեջանցիներինՙ շեշտելով, որ բնակչության աճը երկրի սոցիալ-տնտեսական լավագույն ցուցիչն է…

Թե այս երեքից ո՞ր լուրին պետք է ուշադրություն դարձնել, ճաշակի հարց է, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը մեր թշնամին է, ավելի ճիշտՙ մեր թշնամին Ադրբեջանն է: Եւ այդ երկիրը լավ ճանաչելը, ինձ գոնե ավելի կարեւոր ու իրատեսական է թվում օրինակ կոռուպցիոն համակարգի մնացորդների դեմ դոնկիխոտյան պայքարից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՆՇԱՆՈՑՈՎ ԱՎԻԱՌՈՒՄԲ Է ՆԱԽԱԳԾՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԸ ՔԱՅԼՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԸ ՔԱՅԼՈՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական