Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԵԾԵՔ ԴՈՒՌԸ, ՈՉ ԹԵ ԵՐԵԽԱՅԻՆ

09/05/2019
- 09 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ 3 տարեկան երեխան կարդո՞ւմ է, չգիտեմ, ասենք Զիգմունդ Ֆրոյդ կամ էլ, օրինակ Թումանյանի «Մարոն», որին, ինչպես հիշում ենք, նշանեցին, չոբան Սարոյին տվեցին, որն էլ անչափահաս իր կնոջը կոնֆետ էր բերում, տեսնես ինչո՞ւ… Իմ խորին համոզմամբՙ 3 տարեկան երեխան չի կարդում, եւ ուրեմնՙ 3 տարեկան երեխայի համար գիրք չի կարող լինել, կարող է լինել գիրքՙ 3 տարեկան երեխայի ծնողի համար:

Բայց ինձ ոչ այնքան մեծ աղմուկ հանած ու իբր 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված «Իմ մարմինն անձնական է» գիրքը, այլ ուրիշ բան է հետաքրքրում: Կշարունակվե՞ր արդյոք հայու գենը, եթե չլիներ սեքսը: Համոզված եմ, որ ոչ, քանի որ որքան էլ հայու գենը սուրբ հոգուց լինի, միեւնույն է, նույնիսկ շատ հրեաներ ու գրեթե ամբողջ Վատիկանը չեն հավատում կույս Մարիամի հղիությանՙ Աստվածաշնչային բացատրությանը: Եւ ուրեմնՙ սեքսը հայու գենի, եթե անկեղծ լինեմ, ֆիննի, հույնի, մալայզացու, մոնղոլի եւ նույնիսկ թուրքի գենի հիմքն է: Չկա սեքս, չկա գեն: Հետեւաբարՙ ես կարծում եմ, որ հայու գենի համար դոշ տվողները սեքսը սիրող-հարգող մարդիկ են, իսկ սեքսը, եթե չեք ուզում վերածվի մարմնավաճառության (անկախ սեռից), ուրեմն դաստիարակություն է: Այստեղ արդեն խնդիրներ կան: Օրինակ ե՞րբ սկսել, կամ սկսե՞լ արդյոք: Մի՞թե ավելի ճիշտ չէ թողնել երեխային, որ փողոցում իմանա այդ մասին, ինչպես մեր պապերն են իմացել, որոնք, ի դեպ, կանաչ, վիթխարի ընկուզենու տակ մեզ մաղթեցին, որ ապրենք, բայց ոչ իրենց պես ապրենք:

Անկեղծ ասածՙ երեխաներ ու սեքս թեմայով ամեն խոսակցության ժամանակ հիշում եմ մի հին անեկդոտ, երբ լողափում հանդիպում են 5 տարեկան ռուս աղջիկ երեխան եւ նույն տարիքի հայ տղա երեխան: Դեՙ քանի որ երեխաներ են լինում, ծնողներն նրանց մորեմերկ են լողափում պահում: Աղջիկը ուշադիր նայում է տղային ու հանկարծ ասում.

-Գիտե՞ս, ես չգիտեի, որ հայերն ու ռուսները այսքան տարբեր են իրարից…

Տարբեր կարծիքներ կան, թե ինչ է պետք անել, ու դա հրաշալի է: Մարդ կաՙ վստահ է, որ սեփական երեխայի հետ պետք է խոսի այդ մասին, նույնիսկ կան մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ է պետք ասել: Մարդ կա, որը համոզված էՙ երեխայի մանկությունը պետք չէ պղտորել, ու նա այդ մասին կիմանա, երբ կիմանա: Մարդ էլ կա, որ գիրք է գրում կամ թարգմանում այս ամենի մասին, բացատրելով երեխաների ծնողներին, թե ինչ է պետք ասել կամ անել սեփական երեխայինՙ նրա մարմնի տարբեր մասերի վերաբերյալ, ու կներեք, բայց սա էլ հրաշալի է: Չե՞ք հավանում գիրքը, շատ լավ, կարդացեք ու այդ մասին ոչինչ մի պատմեք ձեր երեխային, հիշեցնեմ, որ նա կարդալ չգիտի: Հավանո՞ւմ եք գիրքըՙ շատ լավ, կարդացեք ու խոսեք ձեր երեխայի հետ: Ո՞րն է խնդիրը, այն, որ նման գիրք կա՞, է, ի՞նչ անենք, արգելե՞նք: Տարբերակ է, բայց մենք հո գիտե՞նք, թե ինչ է լինում այն ամենի հետ, ինչն արգելվում է… Օրինակ, երբ ես ու քույրս փոքր էինք, մայրս կոնֆետներ էր պահում մեզնից: Երբեք ավելի համեղ կոնֆետներ չեմ կերել: Ի դեպ, քրոջս սենյակ մտնելիսՙ ես ծեծում էի դուռը, նա էլ նույնն էր անումՙ իմ սենյակը մտնելիս: Հիմա, իմ 5 տարեկան աղջկա մոտ ես մտնում եմ առանց դուռը ծեծելու, բայց դա ոչ թե որովհետեւ նա 5 տարեկան է, այլ քանի որ նա դեռ իր սեփական սենյակը չունի եւ քնում է մեր սենյակում, որը սարսափելի վատ է:

Ի վերջո գիրքը կարելի է կարդալ ու հավանել կամ ոչ, բայց չի կարելի արգելել այն, կապ չունի ինչի մասին է:

Եւ ամենակարեւորըՙ ոչ թե պետք է վատ զգալ, որ երեխան պահանջում է ծեծել իր սենյակի դուռը, նոր մտնել ներս, այլ պետք է այնպես անել, որ երեխան միշտ բացի իր սենյակի դուռը ձեր առջեւ:

…Ու մի ծխեքՙ ոչ հետո, ոչ առաջ, ոչ էլ մանավանդ ընթացքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԹՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԵՐՈՒ ԵՒ ՔԻՒՐՏԵՐՈՒ ԴԷՄ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ԹՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԵՐՈՒ ԵՒ ՔԻՒՐՏԵՐՈՒ ԴԷՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սեպտեմբերի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

20/09/2025

Երևանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև...

ԿարդալDetails

Մեր հայրենիքի փլատակների վրա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, որի վրա կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը. Արթուր Խաչատրյան

20/09/2025

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական