ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը մեկնաբանել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է նաև, որ «նրանք քննարկել են հետագա քայլերը, և պետքարտուղարը կողմերին հորդորել է կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»։