Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Ուղղակի հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն արդեն գրեթե երկու տարի է սողացող բռնազավթման մեջ է, իսկ թշնամական ծրագիրն այս փուլում ենթադրում է Հայաստանի՝ փաստացիորեն երկու կեսի բաժանում՝ մեր պետության մնացյալ տարածքից Վայոց ձորի և Սյունիքի կտրմամբ։
Այս ծրագիրը չի դադարելու գործելուց, եթե մենք՝ որպես պետություն և ազգ, չսթափվենք և չհասկանանք որ որևէ պայմանագրով (հիմա՝ թղթով) խնդիրը չի լուծվելու, եթե հնարավորին արագ չվերականգնվի ուժերի հավասարակշռությունը, իսկ մեր պետության տեսլականում չարձանագրվի թշնամու նկատմամբ մշտական ռազմաքաղաքական առնվազն գերակայության հաստատման գաղափարը և դրա կյանքի կոչմանը միտված քայլերի տրամաբանական հաջորդականությունը»։