Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՆԳՆԵԼ Է ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

31/05/2019
- 31 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Ռուսական S-400 համակարգերից չհրաժարվելու դեպքում բախվելու է ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Նախորդ համարում «Ազգը», վկայակոչելով ամերիկյան CNBC հեռուստատեսության մայիսի 22-ի հաղորդումը, տեղեկացրել էր որ պաշտոնական Վաշինգտոնը ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերի ձեռքբերման առնչությամբ Ռուսաստանի հետ ստորագրած համաձայնագիրը չեղյալ հայտարարելու համար երկու շաբաթ ժամանակ է տվել Թուրքիային: Հեռուստատեսության հաղորդմանը իսկույն արձագանքել էր նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը , մատնանշելով. «Մենք S-400 համակարգերի հարցում հետքայլ կատարելու խնդիր չունենք: Մանավանդ որ դրանք պաշտպանողական զենքեր են, ոչ թե հարձակողական»:

Մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամերիկյան հեռուստատեսությանը հերքեց նաեւ Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը : Մինչ ասուլիսին անդրադառնալը նշենք, որ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից գնել երկու S-400 համակարգ, 2.5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ եւ գնման համաձայնագիրը ստորագրել է դեռեւս 2017-ի սեպտեմբերին: Ի դեպ, S-400-ի փոխարեն նախապայմանի տեսքով Թուրքիային առաջարկվող «Patriot» համակարգերից յուրաքանչյուրի արժեքը 3.5 միլիարդ է:

Ինչ վերաբերում է մամուլի ասուլիսին, որի ընթացքում փոխարտգործնախարար Քըրանը CNBC հեռուստատեսության տեղեկությունը հերքելուց զատ, թե ամերիկյան կողմը ժամկետի վերաբերյալ իրենց պաշտոնական որեւէ գրություն չի ներկայացրել, ասել է, որ Թուրքիան հետամուտ է S-400-ի հարցում որդեգրած դիրքորոշմանը, ինչը հաստատվել է դեռ 2017 թվին ստորագրված համաձայնագրով:

Այնուհետեւ Քըրանը S-400 համակարգերի առնչությամբ բանակցելու եւ երկխոսություն ծավալելու կոչ է արել ամերիկյան կողմին, գանգատվել է, որ ամերիկացիները դեռեւս անարձագանք են թողնում համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկը: Նա միաժամանակ ափսոսանք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հենց ասուլիսի օրն ընդունած օրինագծի առթիվ, պատճառաբանելով, թե կոնգրեսականները տեղյակ չեն S-400 համակարգերի առնչությամբ Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրի մանրամասներին, նրանց տեղեկացնելու նկատառումով է արվել թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու իրենց առաջարկը:

Թեեւ Թուրքիայի փոխարտգործնախարարը լրությամբ շրջանցում է, սակայն հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը նույնիսկ օրակարգում չի ընդգրկել Թուրքիայի այս առաջարկը: Ամենայն հավանականությամբ դա կմնա անարձագանք, եթե թուրքական կողմը շարունակի համառել S-400 համակարգերի հարցում: Խնդիրը, սակայն, սոսկ աշխատանքային խումբը չէ, այլ ամերիկյան պատժամիջոցները, որոնց փաստորեն օրինականացնում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած օրինագիծը, որն ի դեպ միանգամայն համապատասխանում է 2017-ին Կոնգրեսում ընդունված «ԱՄՆ-ի թշնամիների դեմ պատժամիջոցների ճանապարհով պայքարելու» մասին օրենքի ոգուն:

Օրինագծով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը իշխանություններից պահանջում է ռուսական S-400 համակարգերից չհրաժարվելու, եւ փոխարենը ԱՄՆ-ից «Պատրիոտներ» չգնելու դեպքում Թուրքիային հանել ռազմական F-35 ինքնաթիռների համատեղ արտադրության ծրագրից, նրան չտրամադրել այդ ինքնաթիռների նախատեսված խմբաքանակը եւ կիրառել համապատասխան պատժամիջոցներ: Օրինագծի պահանջները միանգամայն համահունչ են իշխանությունների պահանջներին, որոնց պատճառաբանելիս ինչպես Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը, այնպես էլ պաշտոնական Վաշինգտոնը պնդում են, որ S-400 համակարգերի տեղակայումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում սպառնալիք է Հյուսիսատլանտյան դաշինքի համար, բացի դրանից ռուսական համակարգերը չեն կարող ներառվել ՆԱՏՕ պաշտպանական համարգում, քանի որ դա միասնական ընդհանուր համակարգ է, միեւնույն զինատեսակներով են զինված ռազմական այս կառույցի անդամ երկրների բանակները:

Օգտվելով առիթից նշենք, որ համանման մեկ այլ օրինագիծ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի օրակարգում է, որքան էլ թուրքական լրատվամիջոցները փորձեն շրջանցել, այնտեղ էր գտնվում նաեւ Թուրքիայի արտգործնախարարության պատվիրակությունը, սենատորների շրջանում բացատրական աշխատանքներ կատարելու առաջադրանքով: Թե ի՞նչ արդյունքի է հասել թուրքական պատվիրակությունը, չգիտենք, որովհետեւ թուրքական աղբյուրներն ոչինչ չեն հայտնում: Բայց որ S-400 համակարգերի պատճառով Թուրքիան կանգնել է ծանր փորձության առջեւ, կասկածից վեր է: Ամերիկյան կողմը, Թուրքիայի փոխարտգործնախարար Քըրանի նշած բանակցություններն ու երկխոսությունը դեռ մի կողմ, ռուսական S-400 համակարգերի մասին լսել անգամ չի ուզում:

Ավելի քան ծանր պետք է լինի նախագահ Էրդողանի փորձությունը, որովհետեւ անհավասարակշիռ քայլերով եւ անվերջ հոխորտանքներով ինքն է սրել ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի բոլոր դաշնակիցների հետ Թուրքիայի հարաբերությունների առանց այդ էլ բարձր լարվածությունը: Եվ դա նոր երեւույթ չէ: Դեռեւս սկիզբ է առել նախագահ Բարաք Օբամայի օրոք:

Մինչ Օբաման հայտարարում էր, որ Միացյալ Նահանգներն այլեւս պատերազմ չի վարելու Մերձավոր եւ Միջին Արեւելքում, Էրդողանը փորձում էր Սիրիայում ցամաքային պատերազմի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին: Մինչ Օբաման Սիրիայի քրդերին համարում էր «ամերիկյան ցամաքային զորքեր», Էրդողանը նրանց հռչակեց ահաբեկիչներ: Նա ահաբեկչական կազմակերպություն է հռչակել նաեւ Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այնուհետեւ Էրդողանը, նկատի ունենալով ինչպես Օբամայի, այնպես էլ Դոնալդ Թրամփիՙ քրդերին հատկացրած զենքն ու զինամթերքը, «քուրդ ահաբեկիչներին զինելու միջոցով Թուրքիային մասնատելու» մեջ է մեղադրել ԱՄՆ-ին:

Այլ կերպՙ անկախ ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերից, Թուրքիան խոչնդոտ էր դարձել Արեւմուտքի սիրիական, հետեւաբար տարածաշրջանային քաղաքականության համար: Այս համակարգերը, թերեւս, համբերության բաժակը լցնող վերջին կաթիլն էին: Ըստ երեւույթին լցվել է նաեւ ՆԱՏՕ-ի համբերության բաժակը, որ վերջին շրջանում անդամ երկրները սկսել են հաճախակի քննարկել Թուրքիային կառույցից վտարելու հարցը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԴՊՐՈՑՆԵՐԸ ՀՈՍ ՈՒ ՀՈՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԴՊՐՈՑՆԵՐԸ ՀՈՍ ՈՒ ՀՈՆ

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական