Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանեց Հայաստան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին տեղափոխող օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց Զվարթնոց միջազգային օդանավակայանում:

Ինչպես հայտնել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, սեպտեմբերի 17-19-ը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը տարածաշրջանում և Հայաստանում։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։

Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։