Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանցիները մերկացրել են կին զինծառայողին ու մասնատել

Ադրբեջանցիները մասնատել են հայ կին զինծառայողին. հայտնում է ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Բոլոր փաստերը կտրամադրենք երիզներով, բայց կան դեպքեր, որ անգամ մարդիկ չեն կարող դիտել։ Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին` կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են»,–ասաց Ասրյանը։

Ինչպես հաստատում է ԳՇ պետը, թշնամին իրեն պահել է վայրագության վերջին աստիճանի։

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանություններն արդեն մեկուկես տարի պնդում են, որ Ադրբեջանի հետ կնքելու են խաղաղության պայմանագիր, ինչ գնով էլ լինի։ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ մեր տարածաշրջանում անպայման բացելու են խաղաղ դարաշրջան։

«Ցավալի կորուստներ եղել են, էլի կլինեն, բայց մենք գնալու ենք խաղաղության»,- հիշեցնենք Փաշինյանի խոսքերը։

Իսկ իշխանական պագտամավորներն էլ իրենց հերթին են համոզմունք հայտնում, թե ադրբեջանցիների հետ հնարավոր է խաղաղ ապրել՝ ընդհանուր համակեցության օրենքներով։