Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Խաղաղության օրակարգն ինձ համար տղայիցս մնացած 14 մասունքն է»

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Սեպտեմբերի 13-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին իրական պատերազմ է: ՀՀ իշխանություները բացեիբաց հայատարարում են՝ Բաքուն Հայաստանի տարածքով Նախիջեւան միջանցք է ուզում ու դրան ցանկանում է ռազմական ճանապարհով հասնել: Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազգային ժողովում հայտնած տվյալների՝ հայկական կողմը 105 զոհ ունի՝ չնայած որ ոչ պաշտոնական աղբյուրները զոհերի էլ ավելի մեծ քանակի մասին են հաղորդում: Այս ամենին զուգահեռ, սակայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու խորհրդարանական համանուն խմբակցությունը շարունակում են առաջ տանել Ադրբեջանի հետ խաղաղ համակեցություն հաստատելու թեզը: Թեպետ հակառակորդը խաղաղություն չի ուզում կամ այն մեր սուվերենությունը խախտելու եւ ուժի սպառնալիքի գնով իր ուզածին հասնելու գնով է պատկերացնում, բայց հայրենի իշխանությունները շարունակում են խաղաղարարի դիրքերից հանդես գալ:

«Ազգ»-ը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ է զրուցել՝ հասկանալու, թե ինչպե՞ս են վերաբերում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքին:

Պատերազմի ժամանակ անմահացած ժամկետային զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, երբ լսում է՝ Հայաստանը ցանկանում է խաղաղության հաստատել Ադրբեջանի հետ, ակամա մտածում է՝ ինչո՞ւ այն պետք է զոհված տղաների արյան գնով հաստատվի:

«Ինչի՞ համար իր տղան (Նիկոլ Փաշինյանի որդուն նկատի ունի- հեղ.) չզոհվեց, ինչո՞ւ մեր տղաներին պետք է զոհեին, ապա նոր սկսեին խաղաղություն քարոզել: Գուցե նրա համար, որ թուրքը հանգիստ մեր տարածքնե՞րը մտնի, գնա մեր ապուպապերի շիրիմնե՞րը պղծի, Ծիծեռնակաբերդ գնա, այնտեղ նկարվի ու ծաղրի ՞ մեզ: Դա՞ է խաղաղությունը: Երկու օր առաջ էլ համացանցով տեսնում եմ, որ ադրբեջանական ինչ-որ խումբ է Հայաստան գալիս ու պետք է մեր երկրում համերգ տա: Ու պարզվում է՝ այդ համերգի բոլոր տոմսերն էլ վաճառված են: Սա՞ է մեր թասիբը…  Մեր ժողովրդին էլ արդեն չեմ հասկանում: Ես չեմ ցանկանում, որ երբեւէ որեւէ մեկի երկրի գլուխը կախ ապրի իր հայրենիքում՝ ստրուկի կամ թուրքի աղախինի նման»,- ասում է Աստղիկ Գալեյանը:

Ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, ափսոսում է այն տղաներին, որ իրենց կյանքը հանուն մի բռաչափ, բայց օր օրի գրչահարվածով հանձնվող հողի տվեցին: «Պատերազմի ժամանակ երբ խսում էի տղայիս հետ, ասում էր՝ «պապ, գիտես՝ այս դիրքն ի՞նչ դիրք է. եթե այն հանկարծակի տվեցին, շան տղեքը քաղաք կմտնեն՝ Մարտունի կամ Ճարտար»: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Մեր տղաներն այդ հողերն իրենց արյան գնով են պաշտպանել, ու այսօր մի գրչի հարվածով ուզում են հանձնե՞լ: Նիկոլ Փաշինյանն ինքն անձամբ թող գնա, բարեկամություն անի Իլհամ Ալիեւի հետ: Ես ինքս ծնվել ու մեծացել եմ ադրբեջանցիների շրջանակում, բայց չեմ կարող նրանց հետ բարեկամություն անել, որովհետեւ իմ տղան թուրքի գնդակից է զոհվել: Ինձ թուրքի հետ խաղաղություն պետք չէ, բոլոր նրանք, որ ուզում են խաղաղ ապրեն թուրքի հետ, թող իրենց ընտանիքներով գնան Ադրբեջան ու այնտեղ վայելեն այդ խաղաղությունը»,- սրտնեղում է մեր զրուցակիցը:

Ալիեւ-Փաշինյան ամեն մի հանդիպում, ըստ ժամկետային զինծառայող Դավիթ Գեւորգյանի մոր՝ Ալիսա Գեւորգյանի, մի բան է նշանակում՝ Փաշինյանը գնացել էր հերթական հանձնարարությունը ստանալու: Նրա համոզմամբ՝ այդ հանդիպումից հետո հերթական չարիքն ու կործանումն է կախվելու մեր գլխին: «Դուք ուզում եք, որ ես Նիկոլ Փաշինյանից դրական բա՞ն ակնկալեմ: Ուժային ամբողջ կառույցները, Հայաստանի, հայրենիքի սահմանների անվտանգությունը թողած, տղաների մասունքները նկուղներում թափած, նրանց շիրիմները դեռ տուն չբերած, թշնամուն միջանցք են տրամադրում: Ասում են՝ ծնողների աչքի առաջ, որոնց զավակներին մենք միասին խժռել ենք, եկեք միասին բարեկամություն անենք: Այդ աթոռները, վստահ եմ, մի օր կորցնելու են ու իրենց զավակների, իրենց գոյություն չունեցող խղճի առաջ պատասխան են տալու,- հուզված ասում է Գեւորգյանն ու շարունակում,- Փաշինյանի խաղաղության օրակարգը տեսել եմ, երկու տարի այն իմ տանն է, իմ կյանքում շատ ակտիվ գործում է այդ օրակարգը: Խաղաղության օրակարգն ինձ համար տղայիցս մնացած 14 մասունքն է: Բոլոր այն մարդիկ, որ խոսում են այդ օրակարգից, շատ կցանկանամ, որ ամեն օր նայեն իրենց զավակներին ու պատկերցնեին 14 մասունք: Թող պատկերացնեն մեր հոգեվիճակը ու իրենց ուղղված մեր «օրհնությունները»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Կարմիր մոլորակը

Հաջորդ գրառումը

Ժամանակավոր դադար Իրանի միջուկային ծրագրի բանակցային գործընթացում

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ժամանակավոր դադար Իրանի միջուկային ծրագրի բանակցային գործընթացում

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական