Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իրանը ցույց է տալիս՝ ով ունի թուրք-ադրբեջանական էքսպանսիային դիմագրավելու իրական ռեսուրս

Իրանը հերթական անգամ ցույց է տալիս, թե իրականում ով ունի մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական էքսպանսիային դիմագրավելու իրական ռեսուրս։ 

Այս պահին իրանական զորքերը կազմ-պատրաստ կանգնած են Հայաստանի հետ սահմանում։ Հուսով եմ, Ադրբեջանի ագրեսիայի ակտիվ փուլն այսքանով կավարտվի։

Հայաստանի հիմնական խնդիրը հիմա պետք է դառնա թշնամուն ելման դիրքեր վռնդելու հարցը։ Չգիտեմ՝ որքանով է դա հիմա հնարավոր, բայց դա պետք է անել՝ անհրաժեշտության պարագայում զինված ուժով։

P.S. Ռուսաստանում մտածելու շատ բան ունեն։ Թող նստեն մտածեն։ Ասում են՝ օգուտ է առողջությանը։