Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Վեց քաղաքացիական անձ վիրավորում է ստացել

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին: