РИА Новости-ն, հղում անելով իրանական եւ արաբական լրատվամիջոցներին, հայտնում է, որ հարձակում է տեղի ունեցել նորվեգական դրոշով Front Altair եւ պանամական դրոշով Kokuka Courageous նավթային լցանավերի վրա:
Օմանի իշխանությունները հաստատել են, որ նավերի վրա հրդեհը բռնկվել է, երբ դրանք նավարկելիս են եղել Իրանի Իսլամական Հանրապետության ջրային տարածքում: Նավերի վրա գտնվող 44 հոգանոց անձնակազմը փրկվել է ԻԻՀ փրկարար ծառայությունների կողմից: