Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կ. ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ

21/06/2019
- 21 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դրանով սկսվում է պատրիարքի ընտրության գործընթացը

Հունիսի 18-ին, ինչպես այդ մասին տեղեկացնում է Պոլսո «Հայ թերթ» կայքէջը, վկայակոչելով «Նոր մարմարա» թերթին, Կրոնական ժողովը նիստ է գումարել պատրիարքարանում եւ պատրիարքի տեղապահ ընտրելու համար հունիսի 27-ին Եկեղեցական համագումար-ժողով հրավիելու որոշում է կայացրել: Նիստին մասնակցել են պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը. Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը, Զաքեոս վրդ. Օհանյանը, Զատիկ վրդ. Պապիկյանը եւ այլ հոգեւորականներ:

Հիշեցման կարգով նշենք, որ Կրոնական ժողովը, հակառակ Սահակ սրբազանի առարկումներին, ապրիլի 29-ին հրավիրված նիստում, ընդառաջելով Արամ սրբազանին, որոշում էր կայացրել, որ պատրիարքի ընտրություններն անցկացվեն փոխանորդի գլխավորությամբ: Այդ որոշումը, սակայն, չեղյալ հայտարարվեց մայիսի 13-ին, երբ պատրիարքարան այցելեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Նախարարին ուղեկցել էր Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան: Հանդիպմանը, բացի Արամ արք. Աթեշյանից, ներկա են եղել Սահակ եպս. Մաշալյանը, «Սբ. Փրկիչ հայկական հիվանդանոց» հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաեւ Հոգեւոր խորհրդի անդամները: Հանդիպումը տեւել է 40 րոպե, դրա ավարտին նախարար Սոյլուն ասել է, որ նպատակահարմար է պատրիարքի ընտրություններ անցկացվեն տեղապահի գլխավորությամբ, ինչպես եկեղեցական կանոնադրությունն է պահանջում, որից հետո անցնել պատրիարքական ընտրություններին:

Ներքին գործերի նախարարը միաժամանակ ընդգծել է, որ նույն կարծիքին է նաեւ նախագահ Էրդողանը: Ըստ ամենայնի Սոյլուի այս խոսքերը առիթ են տվել թուրք հեղինակ Մելիքե Չափանին գրի առնելու մայիսի 14-ին artigercek.com» կայքեջում «Սոյլուի անակնկալ այցելությունը պատրիարքարան. մի՞թե պետությունն այլեւս չի ուզում Աթեշյանին» վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակը ընթերցողին հիշեցնում է, թե իշխանությունները, մերժելով 5 փետրվարի 2018 թվակիր գրությամբ 2017-ին տեղապահ ընտրված Գարեգին Բեքչիյանին, փոխանորդի պաշտոնում վերահաստատել էր Աթեշյանին:

Տեղապահի ընտրության մասին Սոյլուի պնդումը ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները հաշվի են առել պոլսահայ համայնքի Աթեշյանի հանդեպ ոչ այնքան բարեհաճ վերաբերմունքը, որքան էլ նա, հետեւելով հանգուցյալ Մութաֆյան պատրիարքի օրինակին, հաճոյանա այդ իշխանություններին:

Կրոնական ժողովի ատենապետ Սահակ արք. Մաշալյանը «Նոր մարմարային» տված հարցազրույցում նշված ժողովի հունիսի 18-ի նիստը գնահատելիս մատնանշել է պատրիարքի ընտրություններն ըստ պատշաճի անցկացնելու կարեւորությունը, ապա ամդրադարձել է պատրիարքի տեղապահի դերին: Ահա թե ինչ է ասել նա. «Պետք չէ ուղղակիորեն տեղապահի վրա բարդել ընտրության գործընթացի գործադրությունն ու արդար եւ անկողմնակալ ընտրությունների պատասխանատվությունը: Տեղապահությունն ընտրությունը ղեկավարելու եւ ընտրության ճակատագիրը ճշտելու համար հաստատված պաշտոն չէ եւ չի կարող թեկնածուների միջեւ դատավորի դեր ունենալ»:

Այնուհետեւ Սահակ սրբազանն ասել է, որ տեղապահի ընտրությամբ կկազմվի նախաձեռնակ մարմինը եւ գործընթացի մեջ կներգրավվի Թուրքիայի Հանրապետությունը: Նրա հավաստմամբ 15 հոգանոց մարմնի մաս կկազմեն 2 հոգեւորական եւ 13 աշխարհական: Մաշալյանը պատրիարքի տեղապահի ընտրություններում կարեւոր տեղ է հատկացրել նաեւ Պոլսո հայկական եկեղեցիների թաղային խորհուրդներին:

Ինչ վերաբերում է Արամ արք. Աթեշյանին, ապա նա էլ մայիսի 19-ին պատասխանել է «Հայ թերթի»ՙ տեղապահի ընտրությանն առնչվող հարցերին: Սրբազանն ասել է, որ ինքը չի մտնելու տեղապահի ընտրության մեջ, ապա եւ ավելացրել` «Առանց իմ մասնակցության այդպիսի ընտրություն չի կարող կատարվել: Եթե մեկ ուրիշը փորձի այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ապա դա չի կարող լինել ընդունելի եւ վավերական»:

Վերջում Արամ սրբազանը հետեյալ կոչով դիմել է թուրքահայ համայնքին. «Ես իմ համայնքիս անդամներին պիտի խնդրեմ, որ բոլորս էլ միասնական ոգով քով-քովի գանք այս դժվարին օրերին պատրիարքական ընտրությունները կատարենք առանց իրար վիրավորելու կամ նախատելու»: Սրբազան հոր խոսքերից ակնհայտ է դառնում, որ նա, հրաժարվելով մասնակցել պատրիարքի տեղապահի ընտրություններին, պարզապես փորձում է վիժեցնել ընտրությունները: Կասկածից վեր է, որ տեղապահի ընտրությունների վիժեցման դեպքում դրանց կազմակերպումը փոխանորդի կարգավիճակով կստանձնի ինքը, իսկ դա Աթեշյանին հնարավորություն կտա ազդել ընտրությունների ընթացքի վրա:

Ակամա հարց է ծագում, իսկ համա՞յնքը: Հավանաբար Աթեշյանը համայնքի խնդիր, որպես այդպիսին, չունի: Նրա խնդիրը Կ. Պոլսո հայոց պատրիարքի աթոռն ամեն գնով գրավելն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 622 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԹԱԻԼԱՆԴԻՆ Է ՎԱՃԱՌԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀՈԼԴԻՆԳԸ

Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՆԴԷՍՆԵՐ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՆԴԷՍՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական