Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակին հրամայել է՝ «մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։
Նշենք, որ վերլուծաբանները Զաքիրովի հայտարարության մեջ հերթական էսկալացիայի նախադրյալներ են տեսնում։ Դրա հիմքերը կան, քանի որ օգոստոսի սկզբին իրականացրած ռազմական գործողություններին նախորդել էր այսօրինակ իրադրություն։