Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԲԱՐԻ ԵՐԹ ՄԱՂԹԵՑԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

28/06/2019
- 28 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Իր հյուրընկալ հարկի տակ երիտասարդների հավաքելու, նրանց համար եւ նրանց հետ կազմակերպվող բազմաբովանդակ գեղեցիկ միջոցառումների վայր է դարձել Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակը: Անցած երեքշաբթի այստեղ տեղի ունեցած հերթական հանդիպմանը հանդիսավոր պայմաններում մեծ կյանք ճանապարհեցին հանրակրթական ավագ դպրոցների, ուսումնարանների, բուհերի ՌԱԿ անդամ եւ համակիր շիրակցի այս տարվա շրջանավարտներին:

Հրավիրված մոտ երեք տասնյակ նման երիտասարդներին շնորհավորեց ու ողջերթի խոսք ասաց գրասենյակի ղեկավար Հովիկ Կարապետյանը , նշելով, որ սա նոր ավանդույթի սկիզբ է լինելու: Օրհնելով ներկաներին, նրանց հոգեշահ խոսքով դիմեց նաեւ Տ. Հակոբ քահանա Գրիգորյանը : Հիշելով հնագույն իմաստությունը, թե դառն են ուսման արմատները, բայց քաղցր են նրա պտուղները, Տեր հայրը հորդորեց տրամադրված լինել կյանքում միշտ սովորելու, միշտ բաց լինելու նորի, գիտելիքի առաջ, որովհետեւ գիտելիքի հետ իմաստուն մարդու նաեւ հոգու լույսն է ավելանում:

Տարբեր դպրոցների, Երեւանի պետական, տնտեսագիտական համալսարանների, արվեստի բուհերի տեղի մասնաճյուղերի եւ այլ ուսումնական հաստատությունների ներկա շրջանավարտները շնորհավորանքի հետ ստացան նաեւ իրենց ձեռքով ընտրած մեկական արժեքավոր գեղարվեստական կամ մասնագիտական գիրքՙ մակագրությամբ, ի հուշ օրվա հանդիսության, աղջիկներըՙ նաեւ մեկական վարդ: Իսկ իրենք էլ ցերեկույթը հաճելի դարձրին ով ինչով կարող էրՙ հեզանազ դյութիչ պար, ազգային երգ, ասմունք, նվագ, ներկայացված կերպարվեստի գործեր:

Տոնական հիշարժան միջոցառումն ավարտվեց խմբակային լուսանկարով, շամպայնով ու գեղեցիկ տորթի հյուրասիրությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԵԾԱՑՆԵԼ Հ/Կ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆՇՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆՇՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԸ

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական