Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

12/07/2019
- 12 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸ

Ամերիկացիներին մասամբ փոխարինելու առաջարկություն

Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարել է, «Մենք ուզում ենք, որ Գերմանիան Սիրիա ուղարկի ցամաքային զորքեր (Սիրիայի հյուսիս-արեւելք), որպեսզի մասամբ փոխարինի մեր զինծառայողներին»: Նրա խոսքերով, Գերմանիան կարեւոր դեր է խաղում որպես դաշնակից եւ որպես գործընկեր «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում, ուստի ԱՄՆ-ը իր դաշնակցից ակնկալում է կամավոր հիմունքներով մի քանի հարյուր զինծառայողների գործուղում: Ճիշտ է, ընդսմին հատուկ ներկայացուցիչը նշել է, որ պարտադիր չէ, որ դա լինի ռազմական առաքելություն, քանի որ «Իսլամական պետությունը» հնարավոր է դուրս մղել սիրիական բանակի ուժերով, սակայն անհրաժեշտ է որոշակի միջազգային ներկայություն: Ըստ որում հայտարարվել է, որ Վաշինգտոնում Գերմանիայի պատասխանը սպասում են արդեն հուլիս ամսին: Այս կապակցությամբ ի հայտ են գալիս հետաքրքրական որոշ նրբերանգներ:

Բանն այն է, որ Գերմանիան հենց սկզբից մտել է «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի կազմած կոալիցիայի մեջ եւ մասնակցում է Սիրիայի տարածքում ջիհադիստների դեմ մղվող պայքարին: Ամերիկյան մամուլի տվյալներով, Բունդեսվերը օդային հետախուզություն է իրականացնում Հորդանանի օդային տարածքից: Իրենց հերթին, արաբական շատ հրատարակություններ հաղորդել են, որ տարբեր ժամանակներում սիրիական տարբեր տարածքներ են բերվել գերմանական հատուկ ջոկատներ, թեեւ Բեռլինը այս կապակցությամբ մշտապես հանդես է եկել հերքումներով: Այդուհանդերձ, տարածաշրջանում գերմանական զորքի ներկայությունը Բեռլինում լրջորեն քննարկվել է այն բանից առաջ, երբ 2016 թ. վերջերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկացի զինծառայողների դուրսբերման մասին: Քիչ ավելի վաղ գերմանական Der Spiegel շաբաթահանդեսը մանրամասնել էր, որ Սիրիա կարող են ուղարկվել մինչեւ 1200 զինծառայող, մի քանի «Տոռնադո» հետախուզական ինքնաթիռ եւ մեկ ֆրեգատ, որը Միջերկրական ծովում պետք է օժանդակի ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրին:

Այն ժամանակ ենթադրվում էր, որ Գերմանիայի ռազմական առաքելությունը կարող է սահմանափակվել մեկ տարով, թեպետեւ հնարավոր կլիներ այն երկարաձգել: Ավելին, այն ժամանակ Բեռլինը հայտարարում էր, թե անհրաժեշտ է իշխանությունից հեռացնել նախագահ Բաշար Ասադին: Այս անգամ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հայտարարում է, որ Սիրիայում ամերիկացիների նպատակը նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը չէ: Սակայն ամերիկացիները ձգտում են այն բանին, որ Սիրիայում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվեն քաղաքական բարեփոխումներ, ինչպես նաեւ իրանական զորքերը դուրս բերվեն այդ երկրից: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այդպիսի խնդիր է դրված ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Բեռլինի առջեւ:

Բայց ինչո՞ւ Վաշինգտոնը Սիրիա զորք ուղարկելու խնդրանքով դիմում է Գերմանիային, այլ ոչ թե Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ անցյալում Բեռլինը հրաժարվել էր կոալիցիայի կազմում Սիրիային օդային հարվածներ հասցնելու ծրագրից, թեեւ Եվրոպայում գերմանական ռազմօդանավերը ՆԱՏՕ-ի գործողության շրջանակներում ռմբակոծել էին նախկին Հարավսլավիայի տարածքը, գերմանացիներն ակտիվորեն մասնակցել էին Աֆղանստանում եւ Իրաքում ձեռնարկված ռազմական գործողություններին (ինչը հիշեցնում էր արտերկրում գերմանական բանակի գործողությունները Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ):

Ինչ վերաբերում է ներկա պահին, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Վաշինգտոնը փորձում է Սիրիայում գերմանացի զինծառայողների հավանական գործողությունները ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող դաշնակցային գործողություններ: Սակայն այն տպավորությունն է ստեղծվում, թե ի տարբերություն Լոնդոնի եւ Փարիզի, ԱՄՆ-ը փորձում է Բեռլինին Մերձավոր Արեւելքում ներքաշել քաղաքական բարդ խաղի մեջ, նրան այդ տարածաշրջանում դուրս բերել կա՛մ դիմակայության, կա՛մ էլ Մոսկվա-Թեհրան-Անկարա եռյակի հետ համագործակցության առաջնագիծ: Հնարավոր է, որ ամերիկացիները փորձում են Գերմանիայի այսպես կոչված ճգնաժամային ռեսուրսները օգտագործել այն պայմաններում, երբ Մերձավոր Արեւելքում վերաձեւավորվում են նոր գերակայություններ երկարաժամկետ հեռանկարով: Հավանաբար խոսքը Թուրքիայի եւ Իրանի հետ Գերմանիայի երբեմնի դաշինքների մասին է, որոնք անդրատլանտյան կառույցների շրջանակներից դուրս են գալիս Վաշինգտոնի ազդեցության թուլացման պայմաններում:

Եթե Գերմանիան իրոք իրեն նպատակ առաջադրի Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի արագացումը, Դամասկոսը վերադարձնի միջազգային հուսալի գործընկերների շրջանակ, ավանդ ներդնի միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ սիրիացի փախստականների հայրենադարձման գործում, ապա դա կարելի է միայն ողջունել: Բայց Վաշինգտոնը Բեռլինին թույլ կտա՞ արդյոք կատարել նման քաղաքական եւ աշխահաքաղաքական շրջադարձ, դուրս գալ ԱՄՆ-ի շահագրգռությունների ոլորտից: Քանզի հենց Գերմանիայում էլ քաղաքկան ուժերը դժվար թե լիովին հավանություն տան սիրիական ճգնաժամի մեջ գերմանացիներին ներքաշելու այդ փորձերին: Շատերը արդեն այժմ ընդգծում են, որ կարող է զգալի չափով աճել բուն Գերմանիայի տարածքում հավանական ահաբեկչությունների սպառնալիքը, մտածում են, թե ինչպես կարելի է վարվել փախստականների նոր ալիքի դեպքում:

«Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում մղվող պայքարում միջազգային կոալիցիային Գերմանիայի մասնակցությունը մինչեւ օրս բավական սահմանափակ բնույթ է կրել: Հիմա ամեն ինչ կարող է փոխվել, հենց թեկուզ Սիրիայի երկնքում գերմանական ռազմօդանավերի հետախուզական թռիչքների տեսակետից: Բեռլինում հասկանում են, որ այդ դեպքում Բունդեսվերը կբախվի լուրջ պատերազմի: Սիրիայում ամերիկացիների ծրագրերին մասնակցելու համար Անգելա Մերկելի կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏԻ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

C-400. ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

C-400. ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական