Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Տնային շներն ավելի հաճախ են կծում, քան թափառող շները. վիճակագրություն

Երեւանում արձանագրված կծվածության դեպքերի մոնիթորինգի արդյունքում, պարզվել է, որ դրանք հիմնականում տանը պահվող շների կողմից են. տեղեկացնում են Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից:

Ըստ հավաքագրված տվյալների` օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ի ժամանակահատվածում արձանագրված 41 կծման դեպքերից միայն 17-ն է թափառող շների կողմից: